Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ

 

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցությունը 1988թ.-ից ի վեր հոգևոր դաշտում իրականացնում է կարևոր առաքելություն։ Հոգևոր անվտանգության, Հայ Առաքելական եկեղեցու, տարբեր կառույցների հետ իրականացվող համատեղ ծրագրերի, ուխտագնացությունների և հոգևոր կյանքին վերաբերող այլ թեմաների շուրջ զրուցեցինք «Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կրոնական կազմակերպության պատասխանատու Արմեն ՄԱՂԱՔԵԼՅԱՆԻ հետ։

- Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի վե­րա­բաց­մա­նը զու­գա­հեռ, հոգևոր դաշ­տում լայն թա­փով գոր­ծու­նեու­թյուն սկ­սեց ի­րա­կա­նաց­նել նաև Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյու­նը։ Տա­րի­ներ ի վեր շա­րու­նա­կում եք ան­խոնջ գոր­ծել և ծա­ռա­յել, ո՞րն է կա­ռույ­ցի հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։
-Ար­ցա­խի թե­մի Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան հիմ­նա­կան նպա­տակն է մարդ­կանց ուղ­ղոր­դել դե­պի Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցի, հա­ղոր­դա­կից դարձ­նել Ե­կե­ղե­ցու խոր­հուրդ­նե­րին, մեր հայ­րե­րի դա­վա­նան­քին, Աստ­ծո խոս­քին։ 1988թ.-ից ի վեր մարդ­կանց ներ­կա­յաց­նե­լով քրիս­տո­նեա­կան մեր դա­վա­նան­քը, Ա­վե­տա­րա­նի բա­րի լու­րը, Քրիս­տո­սի փր­կա­գոր­ծու­թյու­նը, մենք գոր­ծակ­ցում և ա­ջակ­ցում ենք հայ հոգևո­րա­կան­նե­րին, որ­պես­զի մեր հայ­րե­նա­կից­նե­րը ա­պաշ­խա­րեն, մկրտ­վեն Ե­կե­ղե­ցու սուրբ ա­վա­զա­նում և դառ­նան Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու զա­վակ­ներ։ Այդ նպա­տա­կի ի­րա­գործ­ման հա­մար ծա­ռա­յում ենք հա­սա­րա­կու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րում՝ գործ ու­նե­նա­լով մա­նուկ­նե­րի, պա­տա­նի­նե­րի, եր­տա­սարդ­նե­րի և մյուս­նե­րի հետ։ Ըստ այդմ էլ մենք ու­նենք ման­կա­պա­տա­նե­կան, ե­րի­տա­սար­դաց, քույ­րե­րի ծա­ռա­յու­թյուն­ներ, ինչ­պես նաև տնա­յին, ընդ­հա­նուր հա­վաք­ներ, ա­ղո­թա­ժո­ղով­ներ։ Մեր ռու­սա­խոս հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար նույն­պես ա­մեն շա­բաթ նա­խա­տես­ված է պաշ­տա­մուն­քի և ա­ղո­թա­ժո­ղո­վի ժամ։ Այս բո­լոր պաշ­տա­մունք­նե­րին հա­վաք­վում ենք ա­ղո­թե­լու, հոգևոր եր­գե­րով Աստ­ծուն փա­ռա­բա­նե­լու և Աստ­վա­ծաշն­չի որևէ հատ­ված ըն­թեր­ցե­լու, սեր­տե­լու, պար­զա­բա­նե­լու հա­մար։ Դրան զու­գա­հեռ, հա­մա­պա­տաս­խան ծրագ­րեր կազ­մե­լով, Ար­ցա­խի տար­բեր շր­ջան­նե­րում ներ­կա­յաց­րել ենք մեր Ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քը, Քրիս­տո­սի փր­կա­գոր­ծու­թյան ճա­նա­պար­հը, ցու­ցադ­րել «Հի­սուս» ֆիլ­մը։ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ ի­րա­կա­նաց­րել ենք «Հոգևոր անվ­տան­գու­թյուն և վե­րա­դարձ մեր հայ­րե­րի հա­վատ­քին» ծրա­գի­րը, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ե­ղել ենք Ար­ցա­խի բազ­մա­թիվ հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րում և տա­րա­ծել Աստ­ծո խոս­քը։ Գրե­թե ա­մեն տա­րի ա­մա­ռա­յին շր­ջա­նում կազ­մա­կեր­պում ենք տար­բեր ձևա­չա­փե­րով ճամ­բար­ներ, ո­րոնց ըն­թաց­քում մեր մա­նուկ սերն­դին հա­ղորդ ենք դարձ­նում Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քին, խոր­հուրդ­նե­րին, որ նրանք հաս­տատ­վեն հա­վատ­քի մեջ։ Սա­կայն հոգևոր անվ­տան­գու­թյան դաշ­տի աշ­խա­տանք­նե­րը բա­վա­կա­նին շատ են և կա­րիք ու­նենք մշակ­նե­րի։ Կազ­մա­կեր­պե­լով Աստ­վա­ծաշն­չի սեր­տո­ղու­թյուն­ներ և հոգևոր բնույ­թի այլ մի­ջո­ցա­ռում­ներ, փոր­ձում ենք ա­մեն կերպ նպաս­տել Ա­վե­տա­րա­նով հա­վա­սա­րակ­շռ­ված քրիս­տո­նեա­կան ճշ­մար­տու­թյուն­նե­րը մարդ­կանց փո­խան­ցե­լուն՝ հե­ռու պա­հե­լով ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րից։ Պար­բե­րա­բար անց­կաց­վող հա­վաք­նե­րին և մի­ջո­ցա­ռում­նե­րին ներ­կա­յաց­նում ենք ե­կե­ղե­ցա­կան տո­նե­րի ի­մաստն ու նշա­նա­կու­թյու­նը, Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյու­նը՝ ջա­տա­գո­վե­լով հետևել Հայ Ե­կե­ղե­ցու սր­բե­րի վար­քին` որ­պես ազ­դու օ­րի­նակ­նե­րի։
-Պա­տե­րազ­մից հե­տո շա­րու­նա­կում եք Ձեր ծա­ռա­յու­թյուն­նե­րը, վե­րա­նա­յե­լու կամ փո­փո­խե­լու կա­րիք կա՞ր ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման մա­սով։
- Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նը պա­տե­րազ­մից հե­տո կյան­քի կո­չեց կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի նոր ծրա­գի­րը, ո­րին կց­վեց նաև Եղ­բայ­րակ­ցու­թյու­նը։ Օ­րերս Սր­բա­զան Հոր հետ քն­նար­կե­ցինք կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի մա­սով մեր ա­նե­լիք­նե­րը և հս­տա­կեց­րինք, որ Ստե­փա­նա­կեր­տի թիվ 6 դպ­րո­ցում նա­խա­տես­վող կի­րակ­նօ­րյա դա­սերն անվ­ճար հի­մունք­նե­րով կանց­կաց­նեն Եղ­բայ­րակ­ցու­թյան ու­սու­ցիչ­նե­րը։ Ստե­փա­նա­կեր­տի թիվ 6 դպ­րո­ցի տնօ­րեն Ար­թուր Մի­նա­սյանն էլ իր հեր­թին ող­ջու­նեց ծրա­գի­րը և պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց ըն­դա­ռա­ջել ա­մեն հար­ցում։ Մինչ պա­տե­րազ­մը հոգևոր ծա­ռա­յու­թյուն­ներ էինք ի­րա­կա­նաց­նում նաև ման­կա­պար­տեզ­նե­րում, և ո­րո­շա­կի դա­դա­րից հե­տո Ար­ցա­խի թե­մի հետ նա­խա­տես­վում է կր­կին վեր­սկ­սել այդ ծա­ռա­յու­թյունն ար­դեն կա­նո­նա­կարգ­ված նոր ծրագ­րով՝ Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի, Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դի ու ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան թույտ­վու­թյամբ։
-Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դի հետ պար­բե­րա­բար հան­դի­պում եք և հա­մա­տեղ նա­խան­շում ա­նե­լիք­նե­րը։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում ի՞նչ եք նա­խա­տե­սել ա­ռա­ջի­կա­յում։


-Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նի հետ պար­բե­րա­բար տե­ղի ու­նե­ցող մեր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ անդ­րա­դառ­նում ենք Եղ­բայ­րակ­ցու­թյան հետ հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­վող ե­կե­ղե­ցա­շի­նա­կան, քա­րոզ­չա­կան, ներ­հա­մայն­քա­յին մի շարք ծրագ­րե­րի։ Ար­դեն մի ա­միս է, որ Սր­բա­զան Հոր հանձ­նա­րա­րու­թյամբ Տեր Մես­րոպ քա­հա­նա Մկրտ­չյա­նը պա­տաս­խա­նատ­վու­թյուն է ստանձ­նել ներ­կա­յա­նալ Եղ­բայ­րակ­ցու­թյան գլխա­մա­սա­յին գրա­սե­նյա­կի դահ­լի­ճում ա­մեն կի­րա­կի օր­վա երկ­րորդ կե­սին անց­կաց­վող ա­ղո­թա­ժո­ղո­վին և պատ­գա­մել Աստ­ծո խոս­քը։ Բա­ցի Տեր Մես­րո­պից, մեր մյուս քա­հա­նա­ներն էլ հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում այ­ցե­լում են և հոգևոր սպա­սա­վոր­նե­րի հետ միա­բան­ված ա­ղոթք ենք բարձ­րաց­նում առ Աստ­ված՝ հոգևոր եր­գե­րով փա­ռա­բա­նե­լով և ունկ­նդ­րե­լով աստ­վա­ծաշն­չյան հատ­ված­ներ։ Փառք Աստ­ծո, այս միա­բա­նու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, Սր­բա­զան Հոր նա­խան­ձախն­դիր հով­վու­թյան հա­մար։ Մաս­նակ­ցում ենք նաև Ե­կե­ղե­ցու կող­մից կազ­մա­կերպ­վող ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րին դե­պի գոր­ծող և խո­նարհ­ված ե­կե­ղե­ցի­ներ։ Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք նաև ռու­սա­կան հա­մայն­քի հետ և, ինչ­պես գի­տեք, ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժերն ի­րենց զո­րա­կազ­մի հա­մար Ար­ցա­խում կա­ռու­ցել են Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի, ո­րի գոր­ծարկ­մա­նը մենք էլ մեր մաս­նակ­ցու­թյունն ենք բե­րել։ Սերտ կա­պե­րի մեջ ենք Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու հոգևոր սպա­սա­վոր­ներ՝ Հայր Բո­րի­սի, Հայր Վա­դի­մի և Հայր Պո­խո­միի հետ։ Ռուս հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ տար­բեր ձևա­չա­փե­րով մեր հան­դի­պում­ներն ա­վե­լի հա­ճա­խա­կի են դար­ձել։ Միա­սին մաս­նակ­ցում ենք ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րի, և վեր­ջերս ե­ղել ենք Հա­կո­բա­վան­քում ու, որ­պես Ուղ­ղա­փառ և Ա­ռա­քե­լա­կան քույր ե­կե­ղե­ցի­նե­րի ան­դամ­ներ, նա­խա­տե­սել ենք մշ­տա­պես կա­պի մեջ լի­նել՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով մի­ջե­կե­ղե­ցա­կան հար­ցե­րում։ Նման հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, կար­ծում եմ, միայն դրա­կան գոր­ծոն կհան­դի­սա­նա եր­կու կող­մե­րի հա­մար։ Մենք մեր ծրագ­րե­րով սեր ենք սեր­մա­նում Աստ­ծո, ազ­գի, հայ­րե­նի­քի և Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ՝ նպաս­տե­լով բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, հայ­րե­նա­սի­րա­կան, մշա­կու­թա­յին ո­գու բարձ­րաց­մա­նը, ինչ­պես նաև ա­ռողջ քրիս­տո­նեա­կան ըն­տա­նիք­նե­րի ձևա­վոր­մա­նը, քրիս­տո­նեա­կան կեն­ցա­ղա­վա­րու­թյան խո­րաց­մանն ու տա­րած­մա­նը։ Հար­գե­լով և ա­ջակ­ցե­լով Հայ Ա­ռա­քե­լա­կան Մայր Ե­կե­ղե­ցուն, ձգ­տում ենք զերծ պա­հել Հայ Ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րին ա­ղանդ­նե­րից և հա­րան­վա­նու­թյուն­նե­րի ոտ­նձ­գու­թյուն­նե­րից՝ տա­րա­ծե­լով Ա­վե­տա­րա­նի սր­բա­լույս հա­վատ­քը Ար­ցա­խի տա­րած­քում՝ հա­յոր­դի­նե­րին հա­ղորդ դարձ­նե­լով մեր հայ­րե­րի կող­մից ա­ռաք­ված քրիս­տո­նեա­կան սկզ­բունք­նե­րին։ Մենք ջա­նում ենք, որ մար­դիկ ա­պաշ­խա­րու­թյամբ ու նո­րոգ­ված կյան­քով փր­կու­թյան ճա­նա­պար­հով ըն­թա­նան։ Հի­սուս Քրիս­տոսն ա­սում է՝ «Ես եմ ճա­նա­պար­հը, ճշ­մար­տու­թյու­նը և կյան­քը», և ու­րիշ ճա­նա­պարհ ու փր­կիչ չու­նենք, բա­ցի Քրիս­տո­սից։ Հին ուխ­տի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Իս­րա­յե­լի ժո­ղո­վուր­դը նույն­պես անց­նում էր տար­բեր փոր­ձու­թյուն­նե­րով և երբ ա­նա­պա­տում Փա­րա­վո­նի զոր­քի կող­մից շր­ջա­պատ­ված ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում էին՝ Մով­սե­սի ա­ռաջ­նոր­դու­թյամբ Աստ­ված հրաշ­քով ծո­վը ճեղ­քեց և փր­կեց ժո­ղովր­դին։ Ես հա­վա­տում եմ, որ մեր Աստ­վա­ծը նույն Աստ­վածն է և նույն զո­րու­թյունն ու­նի ու հարկ ե­ղած դեպ­քում խո­չըն­դոտ­նե­րը պի­տի ա­նէա­նան և մեր Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը փր­կու­թյան ճա­նա­պար­հով պի­տի ա­ռա­ջա­նա։

-Այ­սօր մեր ազ­գը նույն­պես դժ­վա­րին կա­ցու­թյան մեջ է հայ­տն­վել։ Ո՞րն է ել­քի Ձեր տար­բե­րա­կը։
-Նախ պետք չէ խու­ճա­պի մատն­վել, վա­խե­նալ, ո­րով­հետև չա­րի ա­մե­նա­մեծ զեն­քը վախն է, և մար­դիկ վա­խի ազ­դե­ցու­թյան տակ ան­հա­վա­սա­րակ­շիռ քայ­լե­րի կա­րող են դի­մել, ո­րոնք էլ ա­վե­լի կվատ­թա­րաց­նեն վի­ճա­կը։ Աստ­վա­ծաշն­չի մեջ 365 ան­գամ գր­ված է՝ «մի՛ վա­խե­ցիր», ո­րով­հետև վա­խը են­թա­կա է չա­րին, իսկ սի­րո մեջ վախ չկա։ Պետք է ա­պաշ­խա­րել և մո­տե­նալ Աստ­ծուն՝ ըն­դու­նե­լով Նրա սե­րը, ո­րում վախ չկա։ Աստ­ծո եր­կյու­ղով և հա­վատ­քով ապ­րող մար­դը կհաղ­թա­հա­րի բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը՝ չվա­խե­նա­լով պա­տե­րազ­մից, մա­հից։ Պետք է վս­տա­հել Աստ­ծուն և Նրա զո­րու­թյու­նը, սե­րը, խա­ղա­ղու­թյու­նը մեր սր­տե­րում հա­րատև կմ­նան։



Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ