Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՈՏԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԻՐ ՀՈՎՎԻ ՁԱՅՆԸ

 Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Հիսուս Քրիստոսն ասել է. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից» (Հովհ.10։27)։ Մի՞թե սա միայն այն հավատացյալներին է վերաբերում, ովքեր երկրի վրա քայլում էին Քրիստոսի հետ, թե՞ նաև բոլոր նրանց, ովքեր երկու հազար տարի է հավատում և հետևում են Նրան։

Այ­սօր շատ են տա­րած­ված մար­գա­րեու­թյուն­նե­րը, տե­սիլք­ներն ու ե­րազ­նե­րը, ո­րոնց նկատ­մամբ կան ի­րա­րա­մերժ կար­ծիք­ներ՝ ան­գամ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու հետևորդ­նե­րի մեջ։ Ի վեր­ջո, ինչ­պես կողմ­նո­րոշ­վել՝ չմո­լոր­վե­լու հա­մար։
Սուրբ Հայ­րերն ա­սել են՝ «Մար­գա­րեու­թյուն­նե­րը մի հայ­հո­յիր և մի ըն­դու­նիր. ե­թե դրանք Աստ­ծուց են, հայ­հո­յե­լու դեպ­քում Աստ­վա­ծա­մարտ կլի­նենք, իսկ ե­թե չա­րից լի­նի և ոչ Աստ­ծուց, ըն­դունե­լու դեպ­քում կմո­լոր­վենք ու ա­կա­մա­յից կդառ­նանք չա­րի հետևոր­դ»։
Վեր­ջերս ո­րոշ հոգևո­րա­կան­նե­րի կող­մից լսում ենք սուր քն­նա­դա­տա­կան խոսք այս կամ այն ժա­մա­նա­կա­կից մար­գա­րեի հան­դեպ։ Նկա­տե­լի է նաև, որ մար­գա­րեու­թյուն­նե­րը կտ­րուկ մեր­ժող­նե­րը դեմ են նաև ցան­կա­ցած Հայտ­նու­թյան, որ մար­դը կա­րող է ստա­նալ ա­ղոթք­նե­րին ի պա­տաս­խան։ Հի­շենք Պո­ղոս Ա­ռա­քյա­լի Ա Կորն­թա­ցի­նե­րին ուղղ­ված 14-րդ գլ­խի ա­ռա­ջին հա­մա­րում գր­ված հոր­դո­րը. «Սի­րոյ հե­տա­մուտ ե­ղէք եւ ա­ռա­ւել եւս նա­խան­ձախն­դիր ե­ղէք հո­գե­ւոր շնորհ­նե­րին, մա­նա­ւանդ մար­գա­րէու­թիւն ա­նե­լու»։ Նաև Հա­կո­բոս Ա­ռա­քյալն իր Ընդ­հան­րա­կան թղ­թի 1-ին գլ­խում ա­սում է. «Իսկ ե­թէ ձեզ­նից մէ­կը ի­մաս­տու­թեամբ թե­րի լի­նի, թող խնդ­րի Աստ­ծուն, որ բո­լո­րին այն տա­լիս է ա­ռա­տա­պէս եւ չի յան­դի­մա­նում, եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հա­ւա­տով թող խնդ­րի եւ թող չեր­կմ­տի, ո­րով­հե­տեւ ով երկ­միտ է, նման է ծո­վի հող­մա­կոծ եւ տա­րու­բե­րուող ա­լիք­նե­րին։ Այդ­պի­սի մար­դը թող չակն­կա­լի Աստ­ծուց ո­րե­ւէ բան ստա­նալ, քա­նի որ երկ­միտ մար­դը իր ա­րած բո­լոր քայ­լե­րում ան­հաս­տատ է»։ Եվ, վեր­ջա­պես, չէ՝ որ մեր Աստ­վա­ծը հե­թա­նո­սա­կան ան­խոս կուռք չէ, Նա կա­րող է և խո­սել, և՛ ա­ռաջ­նոր­դել, և՛ հան­դի­մա­նել, և՛ մխի­թա­րել...
Ո՞րն է, ի վեր­ջո, սահ­մա­նա­գի­ծը, որ­պես­զի կեն­դա­նի աստ­վա­ծպաշ­տու­թյու­նը չվե­րած­վի ան­կեն­դան հա­րա­բե­րու­թյան, ոչ էլ դառ­նանք ստի և չա­րի զո­հը։ Խնդ­րի վե­րա­բե­րյալ կցան­կա­նա­յինք ի­մա­նալ ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի, Աս­կե­րա­նի սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու հոգևոր հո­վիվ Տեր Մես­րոպ քահանա Մկրտ­չյա­նի կար­ծի­քը։


-Ան­շուշտ, Քրիս­տո­սի խոս­քը միայն իր ժա­մա­նա­կին չէր վե­րա­բե­րում, այլ նաև՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում Նրան, որ­պես Մե­սիա­յի հետևող­նե­րին ու հա­վա­տա­ցող­նե­րին։ Որ­պես ա­պա­ցույց այս խոս­քի բե­րենք Հով­հան­նես Ա­ռա­քյա­լի Ա­վե­տա­րա­նի 10-րգ գլ­խի 16-րդ հա­մա­րը. «Ես ու­նեմ նաեւ այլ ոչ­խար­ներ, ո­րոնք այս փա­րա­խից չեն. նրանց եւս պէտք է այս­տեղ բե­րեմ. եւ իմ ձայ­նը պի­տի լսեն. եւ պի­տի լի­նի մի հօտ եւ մի հո­վի­ւ»։ Բնա­կա­նա­բար մեր Տե­րը այս­տեղ տա­լիս է ե­կե­ղե­ցու մո­դե­լը։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում հա­վա­տա­ցյալ­նե­րը Հով­վի հետ կազ­մում են մեկ հոտ՝ ե­կե­ղե­ցին։ Գա­լով այն հար­ցին, թե, ար­դյո՞ք, մե­րօ­րյա մար­գա­րեու­թյուն­նե­րը տե­ղին են, ըն­դու­նե­լի են ե­կե­ղե­ցու կող­մից, նախ պետք է ա­սել, որ պատ­մա­կան, ընդ­հան­րա­կան ե­կե­ղե­ցին ըն­դու­նում է Աստ­վա­ծա­շունչ մա­տյա­նը որ­պես ամ­բող­ջա­կան և ա­վար­տուն գիրք։ Ըստ այդմ, Աստ­վա­ծա­շուն­չը յու­րա­քան­չյուր հա­վա­տա­ցյա­լի փր­կու­թյան հա­մար ու­նի բո­լոր անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներն ու գոր­ծիք­նե­րը։ Ե­թե Աստ­վա­ծա­հայտ­նու­թյան այլ կեր­պեր ու այլ մի­ջոց­ներ չու­նե­նանք, ա­պա ու­նե­նա­լով միայն Աստ­վա­ծա­շունչ, մենք մեր փր­կու­թյան հա­մար կու­նե­նանք անհ­րա­ժեշ­տը։ Սա­կայն հետևու­թյուն ա­նե­լով Պո­ղոս Ա­ռա­քյա­լի հայտ­նի խոս­քից, ըստ ո­րի քրիս­տո­նյա­նե­րը պետք է ջա­նան ի­րենց մեջ ու­նե­նալ նաև մար­գա­րեու­թյան հո­գին, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ մար­գա­րեու­թյու­նը ե­կե­ղե­ցին ըն­դու­նել է ու չի մեր­ժել։ Մար­գա­րեու­թյան շնոր­հը շա­րու­նա­կում է ե­կե­ղե­ցում գոր­ծել։ Եվ, քա­նի դեռ կա ե­կե­ղե­ցին, ու­րեմն նրա մեջ կեն­դա­նի է Աստ­ծո Հո­գին և բո­լոր այն շնորհ­նե­րը, ո­րոնք անհ­րա­ժեշտ են Աստ­վա­ծա­շունչ մա­տյա­նի ճիշտ ըն­կալ­ման և այն ճիշտ պար­զա­բան­ման հա­մար։
Ա­յո, կան մար­գա­րեու­թյուն­ներ, կան մար­դիկ, ով­քեր Աստ­ծուց ստա­նում են մար­գա­րեա­կան շնորհ­ներ։ Այն պետք չէ ժխ­տել։ Աստ­ված նույնն է և գոր­ծում է նույն ձևով, Նրա ձե­ռա­գի­րը չի փոխ­վել, իսկ բո­լոր շնորհ­ներն էլ անհ­րա­ժեշտ են մեզ ու­սու­ցա­նե­լու և ա­ռաջ­նոր­դե­լու հա­մար։
Այլ հարց է, թե մենք ինչ­պես տար­բե­րենք ճշ­մա­րիտ հով­վին ու ճշ­մա­րիտ մար­գա­րեին՝ կեղծ և սուտ հո­վիվ­նե­րից ու մար­գա­րե­նե­րից։ Նույն ա­ռա­քե­լա­կան թղ­թե­րի մեջ՝ Հով­հան­նես Ա­ռա­քյա­լի Ընդ­հան­րա­կան ա­ռա­ջին թղ­թի 4-րդ գլ­խի հենց ա­ռա­ջին հա­մա­րից էլ կար­դում ենք. «Սի­րե­լի­նե՛ր, մի՛ հա­ւա­տա­ցէք ա­մէն մի հո­գու, այլ փոր­ձե­ցէ՛ք հո­գի­նե­րը, թէ ար­դեօք Աստ­ծուց են, ո­րով­հե­տեւ բա­զում սուտ մար­գա­րէ­ներ են ե­րե­ւան ե­կել աշ­խար­հու­մ»։Աստ­վա­ծա­յին այդ շնոր­հա­կիր մարդ­կանց կող­քին մշ­տա­պես կեղ­ծա­րար­ներ ու սուտ ու­սու­ցիչ­ներ են ի հայտ գա­լիս։ Նրանց տար­բե­րե­լու հա­մար մենք պետք է հի­շենք Աստ­վա­ծաշն­չյան այն խոս­քը, ըստ ո­րի, Աստ­ծո Հո­գին է բնակ­վում մեր մեջ, որն ա­ղա­ղա­կում է Աբ­բա Հայր։ Այ­սինքն՝ Հո­գու ներ­կա­յու­թյունն է մեզ հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս զա­նա­զա­նել բա­րին չա­րից։ Սա այն Հո­գին է, ո­րի մա­սին Քրիս­տոս ա­սել է, որ կմ­խի­թա­րի և կտ­նօ­րի­նի ա­մեն բան։ Ուս­տի, ու­նե­նա­լով Քրիս­տո­սի Հո­գին, ո­րով մենք ճա­նա­չում ենք Աստ­ծուն և Քրիս­տո­սին որ­պես բա­րի Հով­վի, նույն­կերպ էլ զա­նա­զա­նում ենք ճշ­մա­րիտ ու կեղծ հո­վիվ­նե­րին ի­րա­րից։ Հետևա­բար, այն, ինչ խորթ է մեզ հա­մար, պետք է զգու­շա­նանք, իսկ ե­թե Աստ­ծուց է, պետք է ու­նե­նա Քրիս­տո­սի Հո­գին։ Հենց այդ Հո­գով ենք մենք միա­բան­վում ու կազ­մում մեկ ե­կե­ղե­ցի։ Մենք՝ քրիս­տո­նյա­ներս, նախևա­ռաջ պետք է ձգ­տենք լի­նել Կեն­դա­նի Աստ­ծո տա­ճար՝ մեր մեջ ու­նե­նա­լով Աստ­ծո Հո­գին, որն ի հայտ կբե­րի ա­մեն բան։ Իսկ կեղծ ձայ­նե­րը պետք է մեզ հա­մար օ­տար ու ա­նըն­դու­նե­լի լի­նեն։ Ամ­փո­փե­լով խոսքս՝ ա­սեմ, որ ա­յո, մենք այ­սօր տա­րու­բեր­վում ենք, դժ­վա­րա­նում, հիմ­նա­կան պատ­ճառն այն է, որ Աստ­ծո Հո­գին բա­ցա­կա­յում է։ Ուս­տի մեր հիմ­նա­կան նպա­տակն է՝ լի­նել Աստ­վա­ծա­կիր և Հո­գե­կիր։ Աստ­ծուն մեզ հետ ու­նե­նա­լով, բնա­կա­նա­բար, մենք ճիշտ կկողմ­նո­րոշ­վենք և թույլ չենք տա, որ որևէ օ­տար ուս­մունք մտ­նի մեր մեջ, ո­րը հա­կա­ռակ է Աստ­ծո Խոս­քին ու Աստ­վա­ծա­յին ճշ­մար­տու­թյա­նը։