Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՓՈԽՎԵՆՔ

 

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ
Տեր Վրթանես եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հարցազրույցը
Ամանորի և Սուրբծննդյան տոների շեմին

-Սր­բա­զան Հայր, ա­վարտ­վում է 2022 թվա­կա­նը և մենք 2023-ի շե­մին ենք։ Անդ­րա­դառ­նանք Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րին։ Հնա­րա­վո՞ր ե­ղավ կյան­քի կո­չել այն բո­լոր ծրագ­րե­րը, ո­րոնք տա­րես­կզ­բին նա­խան­շել էիք։
-Ինչ­պես յու­րա­քան­չյուր ոք տար­վա սկզ­բին կամ վեր­ջին հաշ­վե­տու է լի­նում իր ա­րարք­նե­րի և կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի հա­մար, Ար­ցա­խի թե­մը նույն­պես ի մի է բե­րում տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­րած աշ­խա­տանք­նե­րը։ Ըն­դուն­ված կար­գի հա­մա­ձայն` մեր Տի­րոջ՝ Հի­սուս Քրիս­տո­սի Սուրբ Ծնն­դյան ա­վե­տի­սը որ­պես նոր կյան­քի սկիզբ տա­րես­կզ­բին փո­խան­ցում ենք մեր հա­վա­տա­վոր զա­վակ­նե­րին՝ գո­տեպն­դե­լով, մխի­թա­րե­լով հատ­կա­պես հայ­րե­նի­քի հա­մար նա­հա­տակ­ված­նե­րի և գե­րու­թյան մեջ գտն­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­րա­զատ­նե­րին։ Մեր ա­ռա­քե­լու­թյան շր­ջա­նակ­նե­րում հոգևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րով մշ­տա­պես ա­ղո­թում, քն­նար­կում ու ծրագ­րում ենք Թե­մի գոր­ծա­ռույթ­նե­րը հա­մա­տեղ և կազ­մա­կերպ­ված ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, որ­պես­զի կա­րո­ղա­նանք կեն­դա­նի Աստ­ծո խոս­քը հասց­նել մեր ժո­ղովր­դին, մարդ­կանց հո­գի­նե­րը ջեր­մաց­նել Ա­վե­տա­րա­նի լույ­սով ու հույ­սով, որ հիաս­թա­փու­թյուն­նե­րը, մտա­հո­գու­թյուն­նե­րը, հայ­րե­նի­քը թող­նել-չթող­նե­լու մտա­տան­ջանք­նե­րը հե­ռու վան­վեն։ Ես չեմ կար­ծում, որ հա­յը կա­րող է հեշ­տու­թյամբ հայ­րե­նի­քից հե­ռա­նալ, ի­հար­կե, կան դժ­վա­րու­թյուն­ներ, խն­դիր­ներ, ո­րոնք այ­սօր ծա­ռա­ցել են մեր առջև, ին­չի հետևան­քով հնա­րա­վոր է կա­յաց­վեն սխալ ու ճա­կա­տագ­րա­կան ո­րո­շում­ներ՝ ընդ­հուպ մինչև հայ­րե­նիք թող­նելն ու հե­ռա­նա­լը։ Հոգևո­րա­կան­նե­րը մարդ­կանց հետ շփ­վե­լով, փոր­ձում են ուղ­ղոր­դել ճիշտ ճա­նա­պար­հով, որ չհու­սա­հատ­վեն, վե­րա­փոխ­վեն և լծ­վեն հայ­րե­նա­շեն գոր­ծին։ Նշեմ, որ ոչ բո­լոր ծրագ­րերն ենք կա­րո­ղա­նում կյան­քի կո­չել և պտուղ տալ, ինչ­պես Սուրբ Գր­քի մեջ է աս­վում՝ մե­կի դի­մաց 30, 60, 100, այլ հնա­րա­վո­րինս պա­հում ենք մի­ջին նշա­ձո­ղը։ Սա­կայն մենք նպա­տա­կադր­վել և ձգ­տում ենք, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող հոգևոր Թեմն իր ծա­ռա­յու­թյուն­նե­րով դառ­նա հայ ան­հա­տի հոգևոր դաս­տիա­րակ­չա­կան կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի մշա­կը։ Ի սկզ­բա­նե մենք մտադր­վել ենք Ար­ցա­խի բո­լոր հա­մայն­քներում ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րում ա­ռանց­քա­յին դարձ­նել ե­րե­խա­նե­րի հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյան, հոգևոր կր­թու­թյան գոր­ծո­նը։ Հու­րա­խու­թյուն մեզ կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ այ­սօր ու­նենք կի­րակ­նօ­րյա դպ­րոց­ներ հա­ճա­խող ե­րե­խա­նե­րի բա­վա­կա­նին մեծ թիվ և Ար­ցա­խի 35 հա­մայ­նք­նե­րում ու­նենք 38 դպ­րոց, 1136 ա­շա­կերտ։ Այս ա­մե­նը նաև պար­տա­վո­րեց­նող է, ո­րով­հետև մենք պետք է կա­րո­ղա­նանք այդ ե­րե­խա­նե­րին տալ անհ­րա­ժեշտ կր­թու­թյուն, հոգևոր ու հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյուն, որ դառ­նան մեր հայ­րեն­քի նվի­րյալ­ներն ու ա­ռաջ­նորդ­նե­րը։ Մե­ծա­պես շնոր­հա­կալ եմ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը, այն ան­հատ­նե­րին, ով­քեր բա­րե­րա­րու­թյան լու­ծը վերց­նե­լով` ի­րենց ա­ջակ­ցու­թյունն են բե­րում այս ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար, ինչ­պես նաև մեր քա­հա­նա Հայ­րե­րին, ով­քեր կյան­քի են կո­չում այդ ա­մե­նը։ Հա­յե­ցի կրթ­ված ու դաս­տիա­րակ­ված, հայ­րե­նի­քի սի­րով տո­գոր­ված սե­րուն­դը մեր երկ­րի լու­սա­վոր ա­պա­գա­յի կեր­տողն է լի­նե­լու։ Ծրագ­րե­րը շատ են և մենք կփոր­ձենք, որ քա­հա­նա­ները, որ­պես ի­րենց ծխե­րում հաս­տատ­ված հոգևոր հո­վիվ­ներ, կա­րո­ղա­նան լիար­ժեք ի­րա­կա­նաց­նել ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը տե­ղի դպ­րոց­նե­րում, հա­մայ­նք­նե­րում, զին­վո­րա­կան հե­նա­կե­տե­րում։ Այս և մյուս ծրագ­րերն, ան­շուշտ, կյան­քի են կոչ­վում, բայց ինձ հա­մար դեռևս գո­հու­նակ սր­տով չեմ կա­րող տե­սա­նե­լի թվե­րով ար­ձա­նագ­րել կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը։

-Բնա­կա­նա­բար, նա­խանշ­ված ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար հոգևո­րա­կան­նե­րի թվի ա­վե­լաց­ման կա­րիք կա։ Ինչ­պես Ա­վե­տա­րա­նում է նշ­վում՝ հունձ­քը շատ է, մշակ­նե­րը քիչ։
-Ան­շուշտ, հոգևո­րա­կան­նե­րի նվազ թի­վը մեր Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու խն­դիր­նե­րից մեկն է, ո­րով­հետև շատ քիչ ան­ձինք են ի­րենց տես­նում որ­պես հոգևո­րա­կան։ Բայց ու­րա­խու­թյամբ պի­տի նշեմ, որ այդ հար­ցում մշ­տա­պես մեզ ա­ջակ­ցում է Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­մա­ծի­նը՝ ի դեմս Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի, և Ար­ցա­խի Թե­մին են միա­նում նոր հոգևո­րա­կան­ներ։ Նո­յեմ­բե­րի 13-ին Ստե­փա­նա­կեր­տի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում ա­ռա­ջին ան­գամ կա­տա­րե­ցինք Ձեռ­նադ­րու­թյան սր­բա­զան ա­րա­րո­ղու­թյուն և քա­հա­նա ձեռ­նադր­վեց Տեր Վա­չա­գա­նը, ով պետք է շա­րու­նա­կի հոգևոր գոր­ծու­նեու­թյու­նը նաև որ­պես Ար­ցա­խի թե­մի քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյան և քա­րոզ­չու­թյան կենտ­րո­նի ղե­կա­վար։ Հու­սով եմ, որ իմ խնդ­րան­քին ըն­դա­ռաջ մոտ ժա­մա­նակ­ներս մեր Թե­մում ծա­ռա­յու­թյան կանց­նի ևս 2 քա­հա­նա: Որ­պես Աստ­ծո գոր­ծի մշակ­ներ, նրանք կաշ­խա­տեն Մար­տա­կեր­տի հյու­սի­սա­յին շր­ջա­նի և Ստե­փա­նա­կեր­տի 2 ե­կե­ղե­ցի­նե­րում։ Միայն Ստե­փա­նա­կեր­տում պետք է ծա­ռա­յի առն­վազն 5-6 քա­հա­նա։ Նշեմ նաև, որ ե­կե­ղե­ցա­կան մի շարք խն­դիր­ներ կար­գա­վոր­վում են ԱՀ նա­խա­գա­հի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ, այ­լա­պես մենք հնա­րա­վո­րու­թյուն չէինք ու­նե­նա լիար­ժեք կազ­մա­կեր­պել մեր ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ին­չի հա­մար շնոր­հա­կալ ենք։ Հու­սանք, որ նաև այն ծրագ­րե­րը, ո­րոնք այ­սօր դեռևս թղ­թի վրա են, հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րին ներ­կա­յաց­նե­լուց հե­տո մեկ օր ա­ռաջ կյան­քի կկոչ­վեն՝ ի­րենց նպաս­տը բե­րե­լով մեր ազ­գի հոգևոր դաս­տիա­րա­կու­թյան և կր­թու­թյան գոր­ծում։
-Ա­մա­նո­րի և Սուրբծնն­դյան տո­նե­րի կա­պակ­ցու­թյամբ Ձեր բա­րե­մաղ­թանք­նե­րը։ Մեր ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կում է անց­նել դժ­վա­րին ու ծանր օ­րե­րի փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով և կա­րիք ու­նի Սուրբծնն­դյան լույ­սով ու ա­վե­տի­սով մո­տե­նալ Աստ­ծուն, որ զո­րա­ցած կա­րո­ղա­նա հաղ­թա­հա­րել ծա­ռա­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րը։
-Մարդ ա­րա­րա­ծը մե­նակ շատ տկար է, սա­կայն Աստ­ծով զո­րեղ կդառ­նա, ե­թե կա­րո­ղա­նա իր միտ­քը, հո­գին, էու­թյունն ու կեն­սա­կեր­պը Աստ­ծով վե­րա­փո­խել։ Մենք պետք է վե­րա­փոխ­վենք, լի­նենք ան­կեղծ, ո­րով­հետև տր­վել ենք շատ բարդ ինք­նա­հո­սի՝ ապ­րե­լով հա­յի էու­թյանն ու կեն­սա­կեր­պին ոչ հա­մա­հունչ։ Ինչ­պես Աստ­վա­ծաշն­չում է նշ­ված՝ տես­նե­լով տես­նում էինք, բայց չէինք տես­նում, վատ երևույթ­նե­րին չէինք ար­ձա­գան­քում, ընկ­նո­ղին ձեռք չէինք մեկ­նում, հի­վան­դին չէինք այ­ցե­լում, ծա­րա­վին ջուր չէինք տա­լիս, սո­վա­ծին չէինք կե­րակ­րում և այս ա­մե­նը մեզ ապ­տա­կով անդ­րա­դար­ձավ։ Ի­րա­կան քրիս­տո­նյա մար­դը պետք է այս ա­մե­նին ան­տար­բեր չլի­ներ, սա­կայն, ա­վաղ, տկա­րա­ցանք, թու­լա­ցանք։ Այն­պես որ, մեզ տր­ված տն­տե­սու­թյան մեջ մենք պետք է տես­նենք մո­լա­խո­տը և ար­մա­տա­խիլ ա­նենք կամ չպի­տի թող­նենք, որ մո­լա­խոտն ա­ճի։ Ինչ­պես Սուրբ Գր­քում է աս­վում, որ կգա ժա­մա­նակ, երբ ցո­րե­նը կհա­վաք­վի շտե­մա­րան­նե­րում, իսկ մո­լա­խո­տե­րը կայր­վեն։ Մենք պետք է ար­թուն պա­հա­կի նման ա­չա­լուրջ լի­նենք, չք­նենք, մեր գո­տի­նե­րը միշտ ձգած լի­նեն, որ ի­րա­պես կա­րո­ղա­նանք տես­նել թշ­նա­մու ցա­նած ո­րոմ­նե­րը և ջա­նանք պա­հել մեր տն­տե­սու­թյու­նը։ Այս ա­մե­նը ա­նե­լով կմո­տե­նանք կեր­պա­րա­նա­փոխ­մա­նը, այ­սինքն՝ մեր ան­ձը, վե­րա­բեր­մուն­քը պետք է փո­խենք ա­մեն ին­չի՝ թե՜ հոգևո­րի, թե՜ նյու­թա­կա­նի և թե՜ անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րի նկատ­մամբ։ Ե­թե կա­րո­ղա­նանք էա­պես փոխ­վել, մենք լու­սա­վոր կեր­պով կդի­մա­վո­րենք Քրիս­տո­սի Սուրբ Ծնուն­դը։ Իսկ ե­թե նույն շա­պի­կով ու մտա­ծե­լա­կեր­պով շա­րու­նա­կենք ապ­րել և մեր սե­ղա­նին դր­վեն միայն տե­սա­նե­լի ու­տե­լիք­ներ, մենք Սուրբ Ծնն­դին չենք առ­նչ­վե­լու։ Փոխ­վենք, կեր­պա­րա­նա­փոխ­վենք և Աստ­ված իր մա­նուկ Հի­սու­սով Լույսն ու Օրհ­նու­թյու­նը կի­ջեց­նի ար­ցա­խա­հա­յու­թյան վրա։ Ե­թե հար­սա­նիք­նե­րին, տո­նա­կան օ­րե­րին մենք զգես­տա­վոր­վում ու հար­դար­վում ենք, ա­պա Աստ­ծո հրա­շա­փառ Ծնն­դյանն ըն­դա­ռաջ չկեր­պա­րա­նա­փոխ­վե՞նք, չփո­խե՞նք մեր հին զգեստ­նե­րը, որ նո­րոգ­ված կյանք ու­նե­նանք: Ե­թե վե­րա­փոխ­վենք, ազ­գի հա­րատևման ա­նի­վը կպտ­տեց­նենք և մենք կկա­րո­ղա­նանք՝ ա­սել փառք քեզ Աստ­ված, որ բար­ձունք­նե­րում ես և թող երկ­րի վրա լի­նի խա­ղա­ղու­թյուն, մարդ­կանց մեջ հա­ճու­թյուն։ Թույլ տվեք շնոր­հա­վո­րե­լու կեր­պա­րա­նա­փոխ­ված մեր ժո­ղովր­դի գա­լիք Սուրբ Ծնունդն ու Ա­մա­նո­րը։ Թող Տե­րու­նա­պարգև 2023 թվա­կա­նին Քրիս­տո­սի հրա­շա­փառ Ծնն­դով ի­րա­պես լույս իջ­նի Ար­ցախ աշ­խար­հի վրա և ով­քեր զգես­տա­փոխ­ված, ու կեր­պա­րա­նա­փոխ­ված կլի­նեն, կլու­սա­վոր­վեն նաև նրանց հո­գի­նե­րը։ Տա Աստ­ված, որ մո­տե­ցող տո­նե­րին կա­րո­ղա­նանք հո­գե­պես ամ­րա­ցած ու զո­րա­ցած Տի­րոջն ըն­դա­ռաջ գնալ:

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ