[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 15 Հունիսի 2012

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՇՓՈՒՄ ՕԳՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ

Մայիս ամսվա երկրորդ կեսին Արցախի պետական երգչախումբը մեկնեց Իտալիա՝  մասնակցելու Վենետիկում անցկացվելիք հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին, ինչպես նաև Հայաստանում գրատպության 500-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որոնք կազմակերպվել են Մխիթարյան միաբանության  կողմից։

Քլինթոնը պետք է կրի մեղքի իր բաժինը հայ զինվորների սպանության համար

Արյունալի գործողությունների ողբերգական շարքը կրկնվում է հայ-ադրբեջանական սահմանին մարդկային մեծ կորստի գնով: Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հակամարտության նպատակով բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ կամ միջազգային հանդիպումներ են պլանավորվում, Ադրբեջանն անպայման հարձակումներ է իրականացնում հայ սահմանապահների վրա, ինչի հետևանքով գրանցվում են բազմաթիվ զոհեր:

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:

150612_ARPH_Usanoxner_Info.jpgԻր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է բարձրագույն կրթության դերը մեր հանրապետության կյանքում եւ ընդգծել, որ մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պետք է ունենան առանցքային դերակատարություն:

ԼՂՀ պատվիրակության այցը Միացյալ Թագավորություն ավարտվեց

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում են մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ու արտաքին գործերի նախարարության բազմակողմ հարաբերությունների վարչության պետ  Արմինե Ալեքսանյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի ծրագրի շրջանակներում հունիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի Արևելյան ինստիտուտում հանդիպում ունեցավ այդ համալսարանի տարբեր ինստիտուտների մի խումբ դասախոսների և ուսանողների հետ:

Subscribe to this RSS feed