Ապրում էինք խաղաղ ու համեստ կյանքով, հազիվ ծայրը ծայրին հասցնելով։ Ու մի օր էլ պարզվեց, որ որդիս հիվանդ է սակավադեպ մի հիվանդությամբ, որը շատ բարդ վիրահատություն էր պահանջում... Իսկ այն լիարժեք կարող էր իրականացվել միայն արտասահմանում։ Պահանջվող գումարը չափազանց մեծ էր, որը և մեզ շփոթմունքի ու հուսահատության գիրկը տարավ։ Ի՞նչ անել, ինչի՞ց սկսել, ո՞ւմ դիմել...