[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱՆ

Հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցիները կնշեն արդեն ավանդական դարձած Քաղաքի օրը։ 
Իսկ թե այդ օրն ինչ է ծրագրվում հանդիսությունների, տոնական միջոցառումների շրջանակում, այդ մասին շահագրգիռ  խոսակցություն ծավալվեց հուլիսի 27-ին  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի  նախագահությամբ անցկացված խորհրդակցությունում։ 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՍԱԿԻԻՑ

ԼՂՀ սոցապնախարարությունը 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման տարեկան ծրագրի շրջանակներում հերթական անգամ կազմակերպեց ողնաշարային հիվանդությամբ տառապող առաջին խմբի հաշմանդամների ուղարկումը Ուկրաինայի Սակի քաղաքում առողջարանային բուժման։ Նրանք 17 հոգի էին։ Ուղեգրերը հատկացվում են համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ սոցապնախարարության կողմից՝ յուրաքանչյուր տարի պայմանագիր կնքելով։ 

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՏՐԱՊԻԶՈՆԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափագ է հայտնել հանդիպել ՙՍփյուռքի ղեկավարների՚ հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները։

Թովմաս ՊՈՂՈՍՅԱՆ. ՙԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԱԿ Է՚

Հուլիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական համերգներով հանդես եկավ ՀՀ հանրային ռադիոընկերության ՙՍայաթ¬Նովա՚ աշուղական երգի վաստակավոր համույթը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ։ Համույթն առաջին անգամ չէր Ղարաբաղում, նա  հյուրընկալվել, սիրվել է, և արցախցի հանդիսատեսը միշտ սպասում է առնչվելու, հաղորդակցվելու աշուղական բարձր արվեստին։ 
Subscribe to this RSS feed