Items filtered by date: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2013

ԿԱՅԱՑԱՎ ՙԱՐՑԱԽԻ ԵՐԻՏՖՈՐՈՒՄ-2013՚-Ը

12.jpgԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ (արդեն երկրորդ անգամ) նոյեմբերի 16-18-ը Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ՙԳանձասար՚ ճամբարում տեղի ունեցավ  ՙԱՐՑԱԽԻ ԵՐԻՏՖՈՐՈՒՄ¬ը՚։ Ծրագրի նպատակն էր ակտիվացնել ու զարգացնել Արցախի երիտասարդական ներուժը, բարձրացնել երիտասարդների գործուն մասնակցությունը երկրի ու համայնքների զարգացման գործում։ 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այսօր շաքարային դիաբետը ուռուցքներից և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից  հետո 3-րդ հիվանդությունն է, և դրանց, միասին   վերցրած, բաժին է ընկնում  ամբողջ աշխարհի հաշմանդամության և մահացության ամենամեծ  տոկոսը: Շաքարային դիաբետը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական լուրջ խնդիր է աշխարհի բոլոր երկրների  առողջապահության  համակարգերի համար: 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՙWorld travel Market-London՚ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ

turizm_london.jpgՆոյեմբերի սկզբին Արցախը ևս ընդգրկվեց հերթական միջազգային ցուցահանդեսում։ Այս անգամ պատվիրակության կազմում երկու հոգի էին՝ ԼՂՀ  ԿԱ  զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի օգնական Արտակ Գրիգորյանը և ՙԼՂՀ զբոսաշրջության զարգացման գործակալություն՚ հասարակական կազմակերպության տնօրեն Գալինա Սիմոնյանը։ Մեր տաղավարին ծանոթանալու հնարավորություն ունեցան ՙWorld travel Market-London-2013՚ ցուցահանդեսի կազմակերպիչներն ու հյուրերը։ 

ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ ՀԶՈՐ, ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿՆ Է

Հայաստանի նախագահի Արցախ կատարած եռօրյա այցի, երկու հայկական պետությունների բարձրագույն եւ ռազմական ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին է մեր հարցազրույցը ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Նույն օրը տեղի է ունեցել նաև մեկ այլ խորհրդակցություն, որը նվիրված էր ս.թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 13-ը ՊԲ հարվածային խմբավորումների հետ անցկացված երկկողմանի հրամանատարաշտաբային զորավարժությունների և դրա շրջանակում կազմակերպված մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերի արդյունքների ամփոփմանը:

ԱՐՑԱԽԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՎԱԾԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ

Քանի որ բոլոր հայերն անխտիր պաշտպանում են Արցախի շահերը, շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել նրա անկախությունը: 
Հայաստանի ղեկավարները մտահոգված են, որ Արցախի անկախության վաղաժամ ճանաչումը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին, և հնարավոր է, որ Հայաստանը ենթարկվի միջազգային ճնշման ու պատժամիջոցների: Բացի այդ, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, Հայաստանը այդ ժամանակ կճանաչի Արցախի անկախությունը:

ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ

Տ.Գ.Շևչենկոյի  ծննդյան 200-ամյակի  առթիվ
Մտքերի  այսպիսի  համընկնումը հասարակ պատահականությամբ բացատրել չի կարելի։ Այս մեծ գործիչների  կյանքն իրոք  անխզելիորեն  կապված է եղել իրենց  հայրենիքի  հետ, նրանք  իրենց  ժողովուրդների  միս ու  արյունից են եղել և իրենց  ստեղծղագործության մեջ  արտացոլել  են նրանց  լավագույն  հոգևոր  ձգտումները։ 

ԱԿՈՍՈՒՄ ԾՆՎԱԾ ԳԻՐՔ...

Վերջերս լույս տեսավ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի ՙՈւսուցչի իմ թղթապանակը՚ գիրքը, որը մեթոդական, ուսուցողական-մանկավարժական հոդվածների ժողովածու է: Այն հրատարակվել է ԼՂՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ և ֆինանսական աջակցությամբ: Օրերս Մարտակերտի մշակույթի պալատում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Մասնակցելու էին եկել ԼՂՀ ԿԳ նախարարությունից, գրողների միությունից, ներկա էին շրջվարչակազմի ղեկավարությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողական հասարակայնության ներկայացուցիչներ: 

ԱՄՐԱՊՆԴԵԼ ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ

Անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ  ՊԲ  զինմասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Արցախյան գոյամարտի մասնակից-վետերանների մեծարման ցերեկույթներ են կազմակերպվել նոյեմբերի 14-ին՝ Մարտունու շրջանի Ջիվանի և նոյեմբերի 15-ին` Հադրութի շրջանի Տող գյուղերում:

ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՄԵՐՁԵՑՆԵԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Rusac_lezu.jpgՀայ եւ ռուս ժողովուրդների  բարեկամությունը դարերի պատմություն ունի, այն իր արտացոլումն է գտել հայկական մշակությում, ինչպես նաեւ գրականության մեջ: Ռուս դասական գրականության մեջ բազմաթիվ էջեր կան՝ նվիրված հայ ազգին, մեր պատմությանն ու երկրին: Ալ.Պուշկին, Մ. Լերմոնտով, Ալ. Բլոկ, Վ. Բրյուսով եւ շատ ու շատ ականավոր ռուս հեղինակներ իրենց գործունեությամբ  նպաստն  են բերել հայագիտությանը եւ հայոց բազմադարյա քաղաքակրթությունն ու մշակույթը  ներկայացրել ռուս ընթերցողներին։ 
Subscribe to this RSS feed