Items filtered by date: Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2013

ՂԱՐԱԲԱՂԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ԼՂՀ Նախագահի հետ հանդիպման ավարտին ԵԱՀԿ միջնորդները պատասխանել են լրագրողների հարցերին:
Համանախագահները ժամանել են ամբողջական կազմով եւ լավատեսության մեծ պաշարով: Իգոր Պոպովը մանրամասնում է. մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Բակո Սահակյանին տեղեկություններ են փոխանցել ՀՀ և ԱՀ նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման մասին: 

ԾԱԳՈՂ ԱՐԵՎԻ ԵՐԿԻՐԸ. ՊԱՐԱՐՏ ՀՈՂ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցյալ ամիս առաջին անգամ այցելեցի Ճապոնիա հիասքանչ երկիրը: 
Տոկիոյի ՙՆարիտա՚ օդանավակայանում ոտքս դնելուն պես, կարծես թե հայտնվեցի մի սյուրռեալիստական երկրում. այնքան լավն էր, որ աչքերիս չէի հավատում… 
Առաջին բանը, որ նկատում ես՝ ճապոնացիների ծայրաստիճան քաղաքավարությունն է:

ՙԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՎԵՆՔ ԱՅՆ ԳՅՈՒՂԻՆ, ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ ՈՒ ՄԵԾԱՑԵԼ ԵՆՔ՚

Խնկավանը շրջկենտրոնից 55 կմ հեռավորության վրա է, Թարթառի ձախ ափին: 1992-93թթ. շրջանի մի շարք գյուղերի նման ազերիների կողմից գրավվել ու ավերվել է: Ազատագրվելուց հետո բնակչությունն սկսել է վերադառնալ հայրական օջախները: 

ՄԵԾ ՍԻՐՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՈՒ ԿԾԱՌԱՅԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՙ05.jpgԱԱ՚-ի ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի, քանոնահար Անժելա Աթաբեկյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դուդուկահար Գեորգի Մինասովի մեծարման երեկոն` նրանց ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում շնորհելու առթիվ: 
Հարցազրույց անվանի քանոնահարուհի Անժելա ԱԹԱԲԵԿՅԱՆԻ հետ։

ՀԱՆՈՒՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

 181201.jpgՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) ՀԿ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, հրատապ հարցերին հասարակության ուշադրության սևեռմանը։ Դեկտեմբեր ամսվա առաջին կեսին կազմակերպության անդամներն այցելեցին Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն, Արցախյան գոյամարտի ողնաշարային հիվանդություններով տառապող ՙՎիտա՚ հասարակական կազմակերպություն, անցկացվեցին միջոցառումներ։

ՆՊԱՏԱԿԸ` ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԳՅՈՒՂԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՙԵրիտասարդական ակումբների դաշնություն՚ ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է ՙՄեկնարկ՚ ծրագիրը։ Այն դրամաշնորհի է արժանացել ՙԳյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն՚ անվանակարգում։

ՔԱՐԻ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔ

22299.jpgԱրցախի գրողը` բուլղարերեն 
Ասում են, գրողների բարեկամությունը, որպես կանոն, հիմնականում վերածվում է գրականությունների բարեկամության, գրականությունների բարեկամությունը` ժողովուրդների: Բանաստեղծներ Վարդան Հակոբյանի և Ռոման Կիսյովի ստեղծագործական համագործակցությունը, որը սկզբնավորվել է վերջերս, ավելի կոնկրետ` 2012թ. Մակեդոնիայում (Ստրուգա) անցկացված Պոեզիայի միջազգային փառատոնում, ասվածի լավագույն առհավատչյաներից է: 

ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ՙՇԱՀԿԱԽ՚ ԵԿԵՂԵՑԻՆ

04.jpgՀադրութի շրջանի Ծամձոր համայնքի Սարինշեն գյուղի բնակիչների միջոցներով  և ռուսաստանաբնակ, ծագումով սարինշենցի բարերարների, մասնավորապես, Անդրանիկ Բադալյանի գործուն մասնակցությամբ ու ֆինանսական աջակցությամբ մասնակի բարեկարգվել ու վերանորոգվել է  Սարինշենի ՙՇահկախ՚ եկեղեցին։ 

ՏԱՆՁԱՏԱՓ

03.jpgՀՀ Սյունիքի մարզի Ագարակ գյուղից դեպի արևելք տարածվում է Թորոսաձոր կոչվող սարահարթը, որն այժմ մտնում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մեջ: Այս մասում՝ Ագարակից մոտ 4 կմ արևելք, ծովի մակերևույթից 700-750 մետր բարձրության վրա է գտնվում Տանձատափ գյուղատեղին, որտեղ պահպանվել է բազիլիկ եկեղեցի:  
Subscribe to this RSS feed