ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հանդիպել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: Վարչապետն իր գոհունակությունն է հայտնել համալսարանում վերջերս կազմակերպված համաժողովին ուսանողների ներկայացրած թեմատիկ աշխատանքների վերաբերյալ, որին ներկա էր նաև ինքը: Առաջիկայում կառավարության ղեկավարի կողմից կառաջարկվի մրցույթ` ուսանողների լավագույն աշխատանքներն ի հայտ բերելու նպատակով:
- Published in Պաշտոնական