Սա մեր տարածաշրջանի համար հազվադեպ երեւույթ է, գյուղատնտեսական աշխատանքներն այստեղ կարելի է սկսել փետրվարի կեսերից՚,-թվարկում է ԼՂՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշյանը:
Ավետյաց այդ երկիրը Արցախն է:
Տարածքը, որ նկարագրվեց՝ Արցախի հարավային հատվածն է՝ Արաքսի հովիտը: Այստեղ արդեն երկրորդ տարին է՝ ամբողջ թափով հողերը եղեգից ու թփերից ազատագրելու աշխատանքներն են ընթանում: Արդյունքները հենց տեղում կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին: