[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 21 Ապրիլի 2016

ԱՄՆ Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհուրդի բանաձևը

Ապրիլի 20-ին ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհուրդը ընդունել է 16-78, CD1 բանաձևը, որով քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը, և կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

Հաղորդագրություն

Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՆ Է ՓՈԽԱՆՑՎԵԼ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ, 3.295 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԻՍԿ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ՝ 146 ՄԼՆ ԴՐԱՄ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-19 ժամանակահատվածում 4195 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3.295.131.968 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները։ Իսկ միայն ապրիլի 19-ին՝ 146.378.664 դրամ՝ փոխանցված 239 անձանց կողմից։ 

ՊԵՂՈՒՄՆԵՐԸ՝ ՈՉ ՆԱԽԿԻՆ ԹԱՓՈՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ապրիլի 18-ին կայացավ հնագիտական միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանրապետության տարբեր հնավայրերում պեղումներ և հետազոտական աշխատանքներ իրականացնող արշավախմբերի ղեկավարները ներկայացրին 2015թ. ընթացքում կատարված պեղումների արդյունքները: 

Subscribe to this RSS feed