Քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ի նշան խոր հարգանքի և վաստակի գնահատման, սեպտեմների 1-ին, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, Արցախյան շարժման մի խումբ ակտիվ մասնակիցներ, քաղաքական գործիչներ, գրողներ, արվեստագետներ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց և, ծաղիկներ տեղադրելով կյանքից հեռացած, ինչպես նաև՝ նահատակված Արցախյան գոյապայքարի առաջամարտիկների շիրիմներին, խնկարկել նրանց (Վիգեն Հայրապետյան, Վաչագան Գրիգորյան, Բորիս Դադամյան, Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Վաչագան Գրիգորյան, Բենիկ Օվչյան, Մարգո Բալասանյան, Էռնեստ Հայրապետյան և ուրիշներ) հիշատակը։