[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 21 Սեպտեմբերի 2016

Արցախի Հանրապետության Նախագահը Երեւանում հանդիպել է Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ

Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ և քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո  Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին, երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:

ՙԱԶԳԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է՚ ասում է բարերար Սամվել Կարապետյանը

Սեպտեմբերի 20-ին տոնական օր էր  Արցախի առողջապահության համակարգի, ի մասնավորի՝ Հանրապետական բժշկական կենտրոնի աշխատողների համար. նրանց իր հերթական նվերն է մատուցել ազգային բարերար, ՙՏաշիր՚ հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, ում հովանավորությամբ կառուցվել և արդիական սարքավորումներով հագեցվել է Հանրապետական բժշկական կենտրոնը, իսկ այժմ էլ բարեկարգվել է տարածքը։

Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահին` Անկախության օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա կապակցությամբ:

Subscribe to this RSS feed