[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2016

ԿԱՅԱՑԱՎ ԼՂՀ ՍԱՄԲՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի մարզադահլիճում կայացավ սամբոյի հանրապետական բաց առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել էր 118 մարզիկ ՀՀ (6 թիմ) և ԼՂՀ շրջաններից։ Առաջնությունը կազմակերպվել է ծննդով ստեփանակերտցի, մոսկվաբնակ Արթուր Գրիգորյանի ֆինանսավորմամբ։

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՏՈՆԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՕՐԸ

Սեպտեմբերի 24-ի ոչ այնքան բարենպաստ եղանակն անգամ չխանգարեց ստեփանակերտցիներին՝  տոնելու ավանդական դարձած Ստեփանակերտի վերանվանման օրը: Ինչպես միշտ, միջոցառումների հիմնական մասն անցավ Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակում և Վերածննդի հրապարակում:

Եթե մենք չաշխատենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, շատ բան կկորցնենք. Քնեսետի փոխխոսնակ

Եթե մենք չաշխատենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, շատ բան կկորցնենք. հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձևավորման աշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ հայտարարեց Իսրայելի  Քնեսետի փոխխոսնակ, Քնեսետի Հայաստան-Իսրայել պատգամավորական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը:

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Կառավարությունը մտահոգ է գյուղատնտեսության հետագա ճակատագրով. ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին հրավիրած ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ 2017թ. սպասումներն այնքան էլ հուսադրող չեն, և ոլորտում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա։ 

Subscribe to this RSS feed