[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2016

ԶՍՊՄԱՆ ՄԻՋՈՑ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՓՈԽԱՐԵՆ

Տարածաշրջանային նոր ու կարևոր իրողություն, թերևս, պետք է համարել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում ՙԻսկանդեր՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի ցուցադրումը։

ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ՕՐ

Սեպտեմբերի 27-ին տոնական տրամադրություն էր Արցախի պետական համալսարանում. հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ առաջինկուրսեցիների երդման արարողությունը, որը մայր բուհի վերջին տարիների ավանդույթներից է։ Ներկա էին ԼՂՀ  ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ, համալսարանականներ։ 

ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԳԱՄԱԽՈՍԸ

ԼՂՀ գրողների միությունը ՙՄուրացանյան օրեր՚ գրական ամենամյա տոնի շրջանակներում ներկայացնում է բավականին հագեցած և հարուստ հնգօրյա ծրագիր, այդ թվում՝ հանդիպումներ զինվորական զորամասերում և դպրոցականների  հետ ՙՀայրենյաց պաշտպանի կերպարը Մուրացանի երկերում՚ կարգախոսով, գրքի շնորհանդեսներ, գիտաժողով, խորհրդակցություն, այցելություն հանրապետության տեսարժան վայրեր։ 

ՙԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ՚. ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐԵԼ ԿՅԱՆՔԸ, ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրի կինոդահլիճում Արցախի զանգվածային լրատվամիջոցների դատին է հանձնվել սցենարիստ և կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի ՙԿյանք ու կռիվ՚ ֆիլմի արցախյան պրեմիերան։

Subscribe to this RSS feed