[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2016

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման, ինչպես նաև Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ  հռչակման օրվա և Դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա  կապակցությամբ սոցիալական առանձին խմբերի վճարվում է միանվագ դրամական օգնություն։ 

ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ

ԼՂՀ  հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ ռուսաստանաբնակ գործարար, բարերար, ՙԼուդինգ՚ ընկերության նախագահ Արթուր Վարժապետյանի կողմից նվիրաբերված 15 ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը։

ՆՇՎԵՑ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐԸ

Արդեն երկրորդ տարին է, ինչ սեպտեմբերի 5-ը ԼՂՀ-ում պաշտոնապես  նշվում է որպես Գազամատակարարման համակարգի աշխատողի մասնագիտական տոն։ Որպես կանոն՝ օրը համակարգի աշխատողների համար առանձնանում է կատարած աշխատանքի՝ կառավարության, լիազոր մարմնի  և ՙԱրցախգազ՚ ՓԲԸ¬ի կողմից արժևորմամբ։ 

ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԻՆ

Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ  հռչակման 25-ամյակը հանդիսավորությամբ նշվել է ողջ հանրապետությունով մեկ։ Տոնական  միջոցառումների շարքում աչքի էին ընկնում Շահումյանի անվան պուրակում, Ազատամարտիկների փողոցում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում համերգը` գեղեցիկ կատարումներով:

ՙԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳՈՐԾՈՒՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ՚

ՍԵպտեմբերի 4-ին մայրաքաղաքի ՙՊարկ Հոթել Արցախ՚ հյուրանոցի մամուլի սրահում տեղի ունեցավ Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների մամլո ասուլիսը։

Subscribe to this RSS feed