Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը
ԼՂՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը:
- Published in Պաշտոնական
ԼՂՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը:
Սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։
Սիրիան եղել է միջազգային ռազմական և քաղաքական տարաբնույթ դավադրությունների կենտրոն 2011 թ. «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր:
Սեպտեմբերի 6-ին Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի եւ զինվորների հետ։Զորամասում Ամենայն Հայոց Հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորեց եւ բարիգալստյան խոսքով ողջունեց ԼՂՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: