[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 18 Մայիսի 2017

ՍՅՈՒՆ, ՈՐ ԳՄԲԵԹ Է ՊԱՀՈՒՄ

ՙՀավանաբար, բոլորս որոշակի առաքելությամբ ենք լույս աշխարհ գալիս՚,-մտածում եմ ես, ապա զարգացնում միտքս` աչքի առաջ ունենալով զրուցակցիս, ով նախևառաջ գտնում է, որ մարդուս հիմնական առաքելությունը դիմացինին սատարելն է: Իսկ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանն այդ  պաշտոնը ստանձնեց դեռևս 2006թ.-ին:

ԿՈՒՍԱՊԱՏՑԻ ԴԱՎԻԴՅԱՆՆԵՐԸ

Ժողովրդական ասացվածքը՝ ՝ սերունդը ծնողին է քաշում, ճշմարտություն է. երեխան  դեռ մանկուց ինչ լսում և տեսնում է, այն էլ կյանքում իրագործում է։ Ես խորապես համոզված եմ դրանում. հենց այդպիսի մի վառ օրինակ է նաև Ղուկաս  ԴԱՎԻԴՅԱՆԻ գերդաստանի պատմությունը։

ԸՆԿԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում  օրերս տեղի ունեցած միջոցառումը հարգանքի տուրք էր Արցախի պաշտպանության համար զոհված զինծառայողներից մեկի՝ նույն կրթօջախի սան Գարիկ Ավանեսյանի հիշատակին. դպրոցի ռազմագիտության կաբինետն անվանակոչվեց հերոս  քաջորդու անվամբ: 

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՍՈՎՈՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

Մայիսի 8-ին Երևանից վերադառնում էի Ստեփանակերտ: Ավտոկայանում միջահասակ մի տղամարդու հետ առաջին ուղևորներն էինք: Ժամը յոթի ուղերթն էր, բայց մեքենան պետք է լցվեր, որ շարժվեինք: Նման դեպքերում միտքդ զբաղեցնում ես մի բանով: Ես, օրինակ, փորձում էի գուշակել` ովքեր են մեկնողները, ինչ զբաղմունքի տեր են: 

ՔԱՐՎԱՃԱՌԻ ՙՄԻՋՆԱԲԵՐԴ՚ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՙՄՈԽՐՈՏԻԿԸ՚ ՀԵՔԻԱԹԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 12-ին  Քարվաճառ շրջկենտրոնի ՙՄիջնաբերդ՚ թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց ՙՄոխրոտիկը՚ հեքիաթի բեմադրությունը։ Միջոցառումը տեղի ունեցավ Քարվաճառի մշակույթի տան դահլիճում։ Ներկայացման բեմադրիչը թատերախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Բաբախանյանն է, մասնակցում էին թատերախմբի պատանի դերասանները։ 

ՔՈԼԵՋԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ

 Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 16-ին տեղի ունեցավ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցադրությունը: Ինչպես տեղեկացրեց քոլեջի տնօրեն  Ջիվան Հայրապետյանը, ներկայացվել են ՙԶարդարային-կիրառական արվեստ՚  և ՙԴիզայն՚ բաժինների 40 ուսանողի երկու հարյուրի հասնող աշխատանքներ: 

ԱՐՑԱԽՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ

2017 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում գրանցվել է զբոսաշրջիկների թվաքանակի 10 տոկոս աճ: ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Արցախ են այցելել հիմնականում ՌԴ, ԱՄՆ, Իրանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ։ 

Subscribe to this RSS feed