[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017

ԱՀ Աժ նախագահի ողջույնի ուղերձը «Հայաստան. հայացք ապագային» Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայում սեպտեմբերի 7-ին մեկնարկած «Հայաստան. հայացք ապագային» հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին:

Հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին:

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ` ԱՐՑԱԽԻՆ

Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումների և տարաբնույթ բարեգործական ծրագրեր իրականացնողների շարքում 10 տարի անընդմեջ առանձնանում է ռուսաստանաբնակ բարերար, գործարար, ՙԼուդինգ՚ ընկերության հիմնադիր նախագահ Արթուր Վարժապետյանը։

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2009 թվականից ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա առթիվ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին (մինչև 18 տարեկան) հատկացվում է միանվագ դրամական օգնություն։ 

ՄԱԿ-ՈՒՄ ՏԱՐԱԾՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Ս. թ. օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃՆՇԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՆ՝ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԱԾ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Անցյալ ամիս ես գրել էի բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի բացահայտումների մասին. Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր և զինամթերք առաքելով ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում և բազմաթիվ այլ երկրներում։ 

Subscribe to this RSS feed