[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 03 Մայիսի 2018

ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ

Մայիսի 3-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ 

Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ

 

 

 

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։

 

 

 

Հաղորդագրություն

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվություն, ըստ որի հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան:

ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ ՈՃԻՐ Է ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՄ

 

 

 

Ապրիլի 24-ին համայն հայությունն աշխարհի առաջադեմ մարդկության  հետ միասին 103-րդ անգամ ոգեկոչեց 1915-1923թթ.Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության ավելի  քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակը։

ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ... ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՙՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ՚ Է

Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը։ Սակայն վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից։

ՇՈՒՇԻՆ ՆԵՐԿԱ ԷՐ ՀԵՏԱԳԱ ԲՈԼՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՙՀին՚  տղաներից ծառայության մեջ քչերն են մնացել... Զորացրվել են տարբեր պատճառներով՝ տարիքային, առողջական։  Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Էրիկ Հայրիյանն այն  քչերից է, ով ծառայության մեջ է ջոկատների կազմավորման փուլից։ Ընդամենը 16 տարեկան էր, երբ մարտական մկրտություն ստացավ Կրկժանում:

ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ

Ազատամարտիկ Արայիկ Հակոբյանը Ղարաբաղյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամ է։ Նա 18 տարեկանից անվասայլակին է, ողնաշարային ծանր  վիրավորում է ստացել 1992թ. հուլիսի 5-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի մերձակայքում ընթացած թեժ մարտերի ժամանակ։ 

ԴԺՎԱՐԻՆ, ԲԱՅՑ ԵՎ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՃԱՆԱՊԱՐՀ

ԼՂՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանն իր գործունեության ընթացքում բեմադրել է 100-ից ավելի ներկայացում, որոնք արժանացել են հանդիսատեսի ջերմ հավանությանը Երևանում, Գյումրիում, Գորիսում, Ստեփանակերտում, Շուշիում:

Subscribe to this RSS feed