Items filtered by date: Երկուշաբթի, 03 Սեպտեմբերի 2018

ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրինությունը հանրապետական և միջազգային մրցույթներում առաջնակարգ տեղեր գրաված իր աշակերտներին խրախուսելու նպատակով օգոստոսի 25-ին ուսուցիչների՝ Արթուր Եսայանի, Զարինե Տիտանյանի և Էլեն Ղուլյանի, փոխտնօրեն Սերգեյ Սաֆարյանի ուղեկցությամբ, կազմակերպեց պատմաճանաչողական էքսկուրսիա դեպի միջնադարյան ճարտարապետական և հոգևոր-մշակութային կենտրոն` հանրաճանաչ Տաթևի վանական համալիր։

ԱՐՑԱԽԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՖՈՒՏԲՈԼԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐԸ ՙԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ՚ ԹԻՄՆ Է

Ֆուտբոլային կյանքն Արցախում ակտիվացնելու և մարզաձևը նաև շրջաններում զարգացնելու նպատակով վերջերս ստեղծվել է ՙԱրցախի ֆուտբոլի լիգա՚ հասարակական կազմակերպությունը, որի ջանքերով Ստեփանակերտում կայացել է լիգայի գավաթի առաջին խաղարկությունը։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը:

ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Սեպտեմբերի 2-ին ողջ Արցախը հանդիսավորությամբ նշեց ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձը: Պաշտոնական միջոցառումներից զատ մայրաքաղաքի Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի ունեցավ շրջանների արվեստի դպրոցների և անհատների կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ կազմակերպած ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից: 

Subscribe to this RSS feed