[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՆ

Սիրվարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 ՙԱ. Ա.՚- ի զրու­ցա­կիցն է ԱՀ մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի 

և խա­ռը մե­նա­մար­տե­րի /MMA/ ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Գա­րե­գին Ա­ՂԱ­ԲԱ­ԼՅԱ­ՆԸ

- Աշ­խար­հը պա­տու­հա­սած հա­մա­վա­րա­կը չի շր­ջան­ցել նաև մար­զա­կան աշ­խար­հը...Դեռ ա­վե­լին, սա այն բնա­գա­վառն է, ո­րը են­թադ­րում է ան­վերջ ու ա­նընդ­հատ մար­զում­ներ, շարժ, մշ­տա­կան մր­ցում­ներ: Ինչ­պե՞ս եք դի­մա­կա­յում պար­տադր­ված դա­դա­րին։
- 2020 թվա­կա­նի մարտ ամ­սից ա­ռայ­սօր ա­սո­ցիա­ցիա­յի պա­րապ­մունք­նե­րը կազ­մա­կերպ­վում են բա­ցօ­դյա, հիմ­նա­կա­նում Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում, ինչ­պես նաև մո­տա­կա սա­րե­րում ու գյու­ղե­րում։ Պա­րապ­մունք­նե­րի հա­ճա­խում են սե­փա­կան ցան­կու­թյամբ, ոչ ո­քի չենք պար­տադ­րում, գա­լիս են նրանք, ով­քեր ի­րենց ա­ռօ­րյան չեն պատ­կե­րաց­նում ա­ռանց մար­զա­կան կյան­քի։ Պա­րապ­մունք­ներն անց­կաց­վում են սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան խս­տիվ պահ­պան­մամբ։ Բո­լոր մար­զիչ­նե­րը հրա­հան­գա­վոր­ված են. մար­զում­ներն անց­նում են ըստ հրա­հան­գի ու պա­հան­ջի, իսկ մար­զա­դահ­լիճ­նե­րը դեռևս փակ են մնում։
- Նախ­քան նոր ու բարդ ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վե­լը, ինչ­պի­սի՞ ծրագ­րեր եք ու­նե­ցել, ո­րոնք, այս­պես ա­սած, մնա­ցել են կես ճա­նա­պար­հին...
- 2020 թվա­կա­նին մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի կող­մից հաս­տատ­ված տար­վա պլան-գրա­ֆի­կի հա­մա­ձայն, ու­նեինք խիտ գրա­ֆիկ...Եվ­րո­պա­յի ու աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն, ե­րի­տա­սարդ­նե­րի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն, պա­տա­նի­նե­րի Եվ­րո­պա­յի ու աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն, Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյուն և մուայ­թա­յից /թայ­լան­դա­կան բռնց­քա­մարտ/ և MMA մար­զաձևից։ Սա­կայն, հայտ­նի պատ­ճառ­նե­րով, բո­լոր մր­ցում­նե­րը հե­տաձգ­վե­ցին, ցա­վոք, այ­սօր աշ­խար­հում ոչ մի մար­զա­կան մի­ջո­ցա­ռում տե­ղի չի ու­նե­նում։ Միակ բա­ցա­ռու­թյունն ա­մե­րի­կյան պրո­մո­տո­րա­կան ըն­կե­րու­թյունն է, ո­րը, սո­ցիա­լա­կան բո­լոր պա­հանջ­նե­րի պահ­պան­մամբ, շա­բա­թը մեկ ան­գամ կազ­մա­կեր­պում է պրո­ֆե­սիո­նալ մր­ցա­շար MMA-ից և, որ­քա­նով տե­ղյակ եմ, ո­րոշ ֆուտ­բո­լա­յին ա­կումբ­ներ անց են կաց­նում ա­ռաջ­նու­թյուն­ներ։ Մնա­ցած բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը, սկ­սած օ­լիմ­պիա­կան խա­ղե­րից, հե­տաձգ­վել են։
- Մի խոս­քով` մար­զա­կան կյան­քը կանգ է ա­ռել...
- Սա մեզ հա­մար խո­շոր փոր­ձու­թյուն էր, գու­ցեև ստու­գա­տես մար­զիկ­նե­րի հա­մար...Հու­սով ենք` շու­տով ա­մեն ինչ իր տե­ղը կընկ­նի, և լայն թա­փով կվեր­սկ­սենք պա­րապ­մունք­նե­րը։
- Գաղտ­նիք չէ, որ մար­զա­կան կյան­քում կան­գառ­նե­րը բա­ցա­սա­բար են անդ­րա­դառ­նում ցան­կա­լի մար­զա­վի­ճա­կի վրա, ի՞նչ է ար­վե­լու այդ բա­ցը լրաց­նե­լու հա­մար։

- Բնա­կա­նա­բար, բա­ցա­սա­կան կանդ­րա­դառ­նա պրո­ֆե­սիո­նալ մար­զիկ­նե­րի վրա, այս մի­նու­սը աշ­խար­հի բո­լոր մար­զիկ­նե­րի հա­մար է, գո­տե­մար­տա­յին մար­զիկ­նե­րի հա­մար շատ կարևոր են ու­սու­ցո­ղա­կան մե­նա­մար­տե­րը մար­զա­դաշ­տում, կար­ծում եմ` մեր մար­զիչ­նե­րի ճկուն մտա­ծե­լա­կեր­պի շնոր­հիվ կհաղ­թա­հար­վի և այս բա­ցը, կվե­րա­կան­գն­վի անհ­րա­ժեշտ մար­զա­վի­ճա­կը, ու կվե­րա­դառ­նանք մի­ջազ­գա­յին մր­ցաս­պա­րեզ։
- Նման պայ­ման­նե­րում տա­րին մար­զա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րով եզ­րա­փա­կելն ի­րա­տե­սա­կան լի­նել չի կա­րող, այդ­պե՞ս չէ...
- Հու­սանք, որ կկա­րո­ղա­նանք սեպ­տեմ­բեր ամ­սից քիչ-քիչ բնա­կա­նոն հուն մտ­նել, ա­մե­րի­կյան UFC-ի կազ­մա­կեր­պու­թյու­նը, հի­մա էլ անվ­տան­գու­թյան բո­լոր կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լով, անց է կաց­նում մր­ցա­շա­րեր, հետևորդ­ներ կլի­նեն, դե, մենք էլ ան­մասն չենք մնա։
- Մար­զիչ­նե­րը, հա­վա­նա­բար, քիչ ժա­մա­նակ ու­նեն ի­րենց վրա աշ­խա­տե­լու...
- Մար­զիչ­ներն ա­մեն պա­հի պի­տի ի­րենց վրա աշ­խա­տեն, որ կա­րո­ղա­նան նույ­նը պա­հան­ջել։ Մար­զի­չը նաև ման­կա­վարժ է, հո­գե­բան, նրա անձ­նա­կան օ­րի­նակն եմ շատ կարևո­րում, քան­զի աշ­խա­տում են տար­բեր ու դժ­վար տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հետ, ո­րոնք ան­հա­տա­կան մո­տեց­ման ու անձ­նա­կան օ­րի­նա­կով դաս­տիա­րակ­ման կա­րիք ու­նեն։
- Ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, հա­ճա­խում­նե­րի պար­բե­րա­կա­նու­թյան մա­սին ի՞նչ կա­սեք։
- Հա­ճա­խում­նե­րը քիչ են, մենք դրան ըմ­բռ­նու­մով ենք մո­տե­նում, ծնող­նե­րի մեծ մա­սը շատ զգու­շա­վոր է, նրանց էլ կա­րե­լի է հաս­կա­նալ... Ու­նենք բազ­մա­թիվ սա­ներ, ո­րոնք պա­րապ­մուն­քի չեն գա­լիս, սա­կայն ա­մեն ինչ ա­նում են լավ մար­զա­վի­ճա­կում մնա­լու հա­մար։ Ի վեր­ջո, այս բո­լոր նե­ղու­թյու­ներն ու սահ­մա­նա­փա­կում­նե­րը ժա­մա­նա­կա­վոր են, և հե­ռու չէ այն օ­րը, երբ մենք կր­կին ակ­տիվ մար­զա­կան կյան­քի կվե­րա­դառ­նանք։