[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՆՇՎԵՑ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿԻ ՕՐԸ

 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Ար­դեն 10-րդ տա­րին է` սեպ­տեմ­բե­րի 17-ին Ար­ցա­խում նշում են ֆիզ­կուլ­տուր­նի­կի օ­րը։ Այդ կա­պակ­ցու­թյամբ ա­մեն տա­րի Ստե­փա­նա­կեր­տի տար­բեր վայ­րե­րում կազ­մա­կերպ­վում են մար­զա­կան զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­ներ։ Հան­րա­պե­տու­թյան կազ­մա­վո­րու­մից ի վեր ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րը տար­բեր մար­զաձևե­րում միշտ էլ փոր­ձել են հան­դես գալ ըստ ար­ժան­վույն և մեր դրո­շը ծա­ծա­նել մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում։ Ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րը տար­բեր մար­զաձևե­րի եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում, գա­վա­թի խա­ղար­կու­թյուն­նե­րում 199 ան­գամ զբա­ղեց­րել են մր­ցա­նա­կա­յին տե­ղեր, իսկ աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում էլ 44 ան­գամ դար­ձել հաղ­թող­ներ։ ԱՀ ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի և սպոր­տի ո­լոր­տի պատ­վա­վոր կո­չում­նե­րի են ար­ժա­նա­ցել 43 հո­գի, իսկ 210 մար­զիկ էլ պարգևատր­վել է Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ 2011թ. ԱՀ նա­խա­գա­հի կող­մից Եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­րած մար­զիկ­նե­րին հատ­կաց­վում են դրա­մա­կան պարգևներ։

Տո­նա­կան օր­վա մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի մեկ­նարկն այս տա­րի տր­վեց ՙՄենք ենք մեր սա­րե­րը՚ հու­շա­հա­մա­լի­րից՝ հե­ծան­վա­վազ­քի մր­ցա­շա­րով։ Այն կազ­մա­կերպ­վել է 5-10-րդ և 10-12-րդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի միջև։ Մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­րած մար­զիկ­ներն ար­ժա­նա­ցել են պատ­վոգ­րե­րի և դրա­մա­կան պարգևնե­րի։ Մար­զա­կան մյուս մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցել են նաև մե­ծա­հա­սակ­նե­րը։ Այս­պես, սե­ղա­նի թե­նի­սի մր­ցա­շա­րին մաս­նակ­ցել են 40 և ա­վե­լի բարձր տա­րի­քի մար­զիկ­ներ, նար­դու մար­զա­կան մի­ջո­ցառ­մա­նը՝ 63 տա­րե­կա­նից բարձր ան­ձինք. կա­յա­ցել է նաև շախ­մա­տի ա­ռաջ­նու­թյուն։ Օր­վա առ­թիվ ԱՀ նա­խա­գա­հի կող­մից ստո­րագր­վե­ցին հրա­մա­նագ­րեր, հա­մա­ձայն ո­րոնց Վա­լե­րի Հայ­րի­յա­նին շնորհ­վեց վաս­տա­կա­վոր գործ­չի, Է­դիկ Հայ­րա­պե­տյա­նին վաս­տա­կա­վոր աշ­խա­տո­ղի, Վի­լեն Ա­վա­գյա­նին և Յու­րի Ա­վա­գյա­նին վաս­տա­կա­վոր մարզ­չի կո­չում­ներ։ 
Օր­վա երկ­րորդ կե­սին Ստե­փա­նա­կեր­տի Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան հան­րա­պե­տա­կան մար­զա­դաշ­տում տե­ղի է ու­նե­ցել տո­նա­կան հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում, ո­րի ժա­մա­նակ ԱՀ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան, սպոր­տի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից խրա­խուս­վե­ցին սպոր­տի մի շարք վե­տե­րան­ներ, մար­զիկ­ներ, մար­զիչ­ներ, ո­լոր­տի աշ­խա­տող­ներ։ Պարգևնե­րը հանձ­նեց ԱՀ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան, սպոր­տի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նը։ Խրա­խու­սան­քի ար­ժա­նա­ցած ԱՀ կա­ռա­վա­րու­թյանն ա­ռըն­թեր սպոր­տի պե­տա­կան կո­մի­տեի նախ­կին նա­խա­գահ Ռազ­միկ Հով­սե­փյա­նը նախ շնոր­հա­վո­րեց Ֆիզ­կուլ­տուր­նի­կի օր­վա կա­պակ­ցու­թյամբ և նշեց, որ այս օրն ըն­դուն­վել է 10 տա­րի ա­ռաջ սպոր­տի պե­տա­կան կո­մի­տեի նա­խա­ձեռ­նու­թյամբ, և որ նույ­նիսկ Հա­յաս­տա­նում մինչև հի­մա նման տոն չկա։ ՙՄաղ­թում եմ բո­լոր մար­զիկ­նե­րին վե­րա­կանգ­նել պա­րապ­մունք­նե­րի ռե­ժի­մը և կր­կին մաս­նակ­ցել ինչ­պես ՀՀ, այն­պես էլ եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րին։ Այս տա­րի նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով մեր մար­զիկ­նե­րը չկա­րո­ղա­ցան ման­սակ­ցել ՀՀ և մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րին, բայց հա­մոզ­ված եմ, որ շու­տով կհաղ­թա­հա­րենք այդ խո­չըն­դո­տը« ու ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րը կշա­րու­նա­կեն ար­ժա­նա­պատ­վո­րեն զբա­ղեց­նել մր­ցա­նա­կա­յին տե­ղեր ար­տերկ­րում անց­կաց­վող ա­ռաջ­նու­թյուն­նե­րում։ Շնոր­հա­կալ եմ նաև, որ մեր կա­տա­րած աշ­խա­տան­քը գնա­հա­տեց նո­րաս­տեղծ նա­խա­րա­րու­թյու­նը՚,- հա­վե­լեց Ռ. Հով­սե­փյա­նը։ 
Մար­զա­դաշ­տում կազ­մա­կերպ­վեց նաև աթ­լե­տի­կա­յի մր­ցա­շար (100մ, 400մ, 800մ վազ­քա­տա­րա­ծու­թյու­նում) աղ­ջիկ­նե­րի և տղա­նե­րի միջև։ Հան­րա­պե­տա­կան ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօ­րեն, աթ­լե­տի­կա մր­ցա­շա­րի գլ­խա­վոր մար­զիչ Կա­րեն Մել­քու­մյա­նի պար­զա­բան­մամբ՝ տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կում­ներ չեն ե­ղել, քա­նի որ մար­զա­կան մի­ջո­ցա­ռումն ա­ռաջ­նու­թյուն չէր, այլ Ֆիզ­կուլ­տուր­նի­կի օր­վան նվիր­ված աթ­լե­տի­կա­յի մր­ցա­շար։ Մաս­նա­կից­նե­րի 70%-ը ՀՀ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի չեմ­պիոն­ներ և մր­ցա­նա­կա­կիր­ներ են։ Ընդ­հա­նուր առ­մամբ մաս­նակ­ցել է 30 աթ­լետ։ Գլ­խա­վոր մար­զի­չը գոհ է սա­նե­րի ցու­ցա­բե­րած ար­դյունք­նե­րից։ Մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­րած մար­զիկ­ներն ար­ժա­նա­ցան պատ­վոգ­րե­րի և դրա­մա­կան պարգևնե­րի։ 
Մար­զա­դաշ­տում ցու­ցադ­րա­կան ե­լույթ­նե­րով հան­դես ե­կան ար­ցախ­ցի ու­շուիստ­նե­րը, ՙՖուե­գո՚ ժա­մա­նա­կա­կից պա­րե­րի ստու­դիա­յի սա­նե­րը։ Վեր­ջում կա­յա­ցավ մի­նի ֆուտ­բո­լի մր­ցա­շար։
Հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում­նե­րին ներ­կա էին ԱՀ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան, սպոր­տի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նը, նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա­շոտ Դա­նիե­լյա­նը, ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներ, մար­զիկ­ներ, մար­զիչ­ներ, սպոր­տի սի­րա­հար­ներ։ 
;

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

 

 Нет описания.