[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝ ՔԱՐՎԱՃԱՌԻ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ԱԿՈՒՄԲԻՆ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ք. Քար­վա­ճառ

 Օ­րերս ԱՀ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Քար­վա­ճառ շրջ­կենտ­րո­նում գոր­ծող ՙԽա­չեն՚ մար­զադպ­րոց էին այ­ցե­լել Ար­ցա­խի խա­ռը մե­նա­մար­տե­րի (MMA) ֆե­դե­րա­ցիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ՝ ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Գա­րե­գին Ա­ղա­բա­լյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ 

Այ­ցե­լու­թյան նպա­տա­կը մար­զադպ­րո­ցում գոր­ծող Խա­ռը մե­նա­մար­տե­րի ա­կում­բին (MMA) մար­զա­գույք նվի­րա­բե­րելն էր։

Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց Ար­ցա­խի մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ, Ար­ցա­խի խա­ռը մե­նա­մար­տե­րի (MMA) ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ և Ար­ցա­խի MMA-ի հա­վա­քա­կա­նի ե­րի­տա­սարդ­նե­րի և մե­ծա­հա­սակ­նե­րի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Գա­րե­գին Ա­ղա­բա­լյա­նը, ա­սո­ցիա­ցիա­յի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից է շր­ջան­նե­րում մար­զաձևե­րի զար­գաց­մանն ա­ջակ­ցե­լը, սպոր­տա­յին խմ­բակ­ներն ա­վե­լաց­նե­լը՝ դրա­նով նպաս­տե­լով ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի տա­րած­մա­նը։
ՙՇա­հու­մյա­նի շր­ջա­նում ու­նենք խա­ռը մե­նա­մար­տեր պա­րա­պող մոտ 72 սան, Քար­վա­ճա­ռում՝ մոտ 40 մար­զիկ, Նոր Բրա­ջուր հա­մայն­քում ու­նենք եր­կու խումբ, շր­ջա­նում ընդ­հա­նուր առ­մամբ այդ սպոր­տաձևով զբաղ­վում է 70-ից ա­վե­լի մար­զիկ՚,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը։
Մար­զա­գույ­քը Քար­վա­ճա­ռի ա­կում­բին է տրա­մադր­վել ռու­սաս­տա­նաբ­նակ Մի­սակ և Ար­սեն Խի­դի­րյան եղ­բայր­նե­րի նվի­րատ­վու­թյան շնոր­հիվ։
Հե­տա­գա­յում նա­խա­տես­վում է մար­զա­կան գույք տրա­մադ­րել նաև Նոր Բրա­ջուր հա­մայն­քին։
Ար­ցա­խի մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի մեջ ընդգրկված եր­կու մար­զաձևե­րի՝ Մուայ-թա­յի և խա­ռը մե­նա­մար­տե­րի խմ­բակ­ներ գոր­ծում են Ար­ցա­խի տար­բեր հա­մայ­նք­նե­րում։ ՙՄաս­նա­վո­րա­պես, MMA-ի խմ­բակ­ներ ու­նենք Շա­հու­մյա­նի շր­ջա­նում, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Այ­գես­տան հա­մայն­քում, ինչ­պես նաև՝ բազ­մա­թիվ խմ­բակ­ներ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում։ Մուայ-թայ սպոր­տաձևի խմ­բակ­ներ ու­նենք Աս­կե­րան, Շու­շի և Ստե­փա­նա­կերտ քա­ղաք­նե­րում՚,- տե­ղե­կաց­րեց ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գա­հը։
Խո­սե­լով ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րից՝ Գ. Ա­ղա­բա­լյանն ըն­դգ­ծեց, որ չնա­յած հա­մա­վա­րա­կը խան­գա­րել է տար­վա հիմ­նա­կան պլա­նով ա­ռաջ շարժ­վե­լուն, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում է Ստե­փա­նա­կեր­տում անց­կաց­նել ե­րի­տա­սարդ­նե­րի ու մե­ծա­հա­սակ­նե­րի ու­սում­նա­մար­զա­կան հա­վաք։ ՙԱյս հա­վա­քը կկազ­մա­կերպ­վի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­ռաջ­նու­թյան նա­խա­շե­մին։ Կախ­ված ի­րա­վի­ճա­կից՝ հնա­րա­վոր է նաև, որ կազ­մա­կերպ­վի Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյուն Երևա­նում, ո­րին կմաս­նակ­ցեն նաև մեր մար­զիկ­նե­րը՚։
Խա­ռը մե­նա­մար­տե­րի Քար­վա­ճա­ռի ա­կում­բի մար­զիչ Աղ­վան Գևոր­գյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց նվի­րատ­վու­թյան հա­մար՝ նշե­լով, որ մար­զա­գույքն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ պա­րա­պե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտա, ին­չի ար­դյուն­քում էլ Քար­վա­ճա­ռի մար­զիկ­նե­րը նոր հաղ­թա­նակ­ներ կու­նե­նան։
;