[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 10 Ապրիլի 2015

ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ` ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԶՈՒԳՈՐԴՄԱՄԲ

3.jpgՔարոզարշավի շրջանակում Արցախի ժողովրդավարական  կուսակցությունից համամասնական ընտրակարգով առաջադրված  պատգամավարության  թեկնածուների հանդիպումները`  ԼՂՀ խորհրդարանի նախագահ, ԱԺԿ առաջնորդ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, շարունակվել են Մարտակերտի, Հադրութի, Շահումյանի և Շուշիի շրջանների ընտրողների հետ: 

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՈՎ

200.jpgՀրապարակի վրա է Հայաստանի ԳՄ անդամ, բանաստեղծ, արձակագիր Ժաննա Հակոբյանի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՙԳողգոթայի երդվյալ վրիժառուն՚ վեպը: Փաստավավերագրական ու  գեղարվեստական այս նոր գործում Հակոբյանը զգացմունքի մեծ ուժով ու պաթոսով պատկերել է ոչ միայն Մեծ եղեռնի մահաշունչ սարսափը, թուրքերի գործած աննկարագրելի դաժանությունները, աքսորականների տանջանքները։ 

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին ստորագրել է հրամանագիր

       Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Հասմիկ Հարությունյանի լիազորությունները՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ: 

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է "Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն" հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը

090415_ArtsaxTTKentron__1___Info.jpgԲակո Սահակյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենախոստումնալից եւ հեռանկարային ուղղություններից մեկը` հույս հայտնելով, որ հիմնադրամը մեծապես կնպաստի այս ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ:

Հաղորդագրություն

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը:
Subscribe to this RSS feed