Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանի եւ Adibekyan Family Foundation for Advancement հիմնադրամի աջակցությամբ:
- Published in Պաշտոնական