[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 16 Ապրիլի 2015

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին:

160415_Zoravarzh__Info.jpgԵրկրի ղեկավարը կարեւորել է զորքերի դաշտային վարժվածության աստիճանի բարձրացումը եւ այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքների իրականացումը՝ այն համարելով բանակի բարձր մարտունակության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը:

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչն ելույթ է ունեցել Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ելույթ էունեցել Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի (California State University, Northridge) քաղաքագիտության ֆակուլտետիուսանողների առջև:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ճարտար քաղաքում գործում են բարեգործական հիմնադրամներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված  է այս և մի շարք այլ համայնքների զարգացմանը, բնակիչների բարօրությանն ու բարեկեցությանը։ Դրանցից են ՙՀայրենիքի կանչ՚ և Ղարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամները։

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Շրջանի  համայնքներում շարունակվում են գարնան-դաշտային աշխատանքները: 2015թ. բերքի տակ իրականացված աշխատանքների և գարնանացանի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը   ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչի պաշտոնակատար  Ռոբերտ Վանյանը, համաձայն որի՝   շրջանում նախատեսվում է կատարել 1878հա գարնանացան մշակաբույսերի ցանքս, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 896հա-ով:

ԸՆԹԱՑՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հանրապետությունում, 2015թ. մարտի 13-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է 3538,1 հա գարնանացան՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6895,5 հա-ի փոխարեն։

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀՊԱՐՏ՝ ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՈՎ

DSC01516.jpgՄարտի 7-18-ը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված Մուայ թայ բռնցքամարտի աշխարհի 12-րդ առաջնությունում ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեկան մարզադպրոցի մուայ թայ խմբի մարզիկ Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) իր քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 
Subscribe to this RSS feed