[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2015

ՇԱՀԵԼՈՒ ԵՆ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 22-ին ՙՎալեքս արդեն՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց դահլիճում  տեղի ունեցավ  Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու Աշոտ Ղուլյանի հանդիպումն Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորումների ներկայացուցիչների հետ։ 

ՄԻԱՅՆԱԿ՝ ԽՈՐՏԱԿՎՈՂ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՎԻ ՎՐԱ

Թուրքական դիվանագիտությունը պարտություն կրեց։ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը, հիրավի, աշխարհացունց իրադարձություն էր, որի շուրջ մեկնաբանությունները կշարունակվեն դեռ երկար ժամանակ։ Միջազգային հանրությունը վերահաստատեց, որ հայ ժողովուրդը քրիստոնեական բարձր արժեքներ կրող ժողովուրդ է, և, թերևս, այդ պատճառով էլ արժանացավ գիշատիչ երիտթուրքական կառավարության ատելությանը։ 

ԷՐԴՈՂԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ

Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպես թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք: 

ՍԱՄԲՈՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Հայկական սամբոյի կենտրոնը հերթական անգամ մի քանի օրով Երևանից տեղափոխվեց Ստեփանակերտ, որտեղ կայացավ Հայաստանի սամբոյի առաջնությունը։ Արցախի մայրաքաղաքը հիրավի դարձել է այդ հրաշալի սպորտաձևի կենտրոնը։ Նրա սամբիստները վերջին տարիներին երեք անգամ հաղթել են աշխարհի առաջնություններում, ոսկե մեդալներ նվաճել նաև Եվրոպայի առաջնություններում, իսկ տարբեր աստիճանի մեդալները վաղուց արդեն չեն տեղավորվում նրանց նվաճած պարգևների սնդուկում։ 

Հերքում

           Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
Subscribe to this RSS feed