
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել էր ՙՀայ պատանի ասպետ՚ ինտելեկտուալ և գեղարվեստական մրցույթ, որի նպատակն էր նպաստել հանրապետության դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ընդլայնել նրանց տեղեկատվական դաշտը հայ ժողովրդի պատմության, Արցախյան ազատամարտի և պետականաշինության գործընթացի վերաբերյալ, սեր առաջացնել հայկական ազգային մշակույթի հանդեպ, քաջալերել և խրախուսել շնորհաշատ աշակերտներին և, որ շատ կարևոր է, խորացնել գիտելիքները 20-րդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։