Քարոզարշավի շրջանակներում ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հերթական հանդիպումը ապրիլի 29-ին ԼՂՀ գրողների միության անդամների և ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի դասախոսական կազմի հետ էր։ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը հակիրճ ներկայացրեց վարչապետի և ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության գործունեությունը։