[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2016

Հաղորդագրություն

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ԼՂՀ ԱԺ-ին կից 2-րդ գումարման Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) նախաձեռնությամբ հուլիսի 12-ին Շուշիում, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում` նախարար Նարինե Աղաբալյանի և փոխնախարար Գայանե Գրիգորյանի հետ հանդիպումից մեկնարկել են ԵԽ¬ի պաշտոնական այցերը: ԵԽ-ի անդամների նպատակն է ծանոթանալ պետական կառավարման համակարգին, ստանալ պատասխաններ հուզող հարցերին: 

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆՆԵՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

2016թ. բերքի տակ  Հադրութի շրջանի համայնքներում կատարվել էր մոտ 10000 հա աշնանացան հացահատիկայինների ցանքս, որից 3500 հա՝ ցորեն, 6500 հա՝ գարի: Նշված ցանքսերից  2998 հա¬ն  կատարվել է գյուղամերձ սեփականաշնորհված և վարձակալված, իսկ 7002 հա¬ն՝ ՊՊՖ վարձակալված վարելահողերում:

ԼՂՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ վերահսկիչ պալատը (ՎՊ)  վերահսկողություն է իրականացրել որոշ ծրագրերի իրականացման համար Հադրութի շրջվարչակազմին և քաղաքաշինության նախարարությանը հատկացված գումարների արդյունավետ ու նպատակային օգտագործման ուղղությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

Միջազգային հանրության ուշադրությունն անցած շաբաթվա վերջին օրերին  կենտրոնացած էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վրա, որին մասնակցում էին Դաշինքի անդամ պետությունների առաջնորդները, ինչպես նաև այդ կառույցի հետ համագործակցող երկրների ղեկավարները։

ԱՐՑԱԽԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՅՑԸ ՙՇՈՒՇԻ՚ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

Հուլիսի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այցով եղել է ՙՇուշի՚ քրեակատարողական հիմնարկում` դատապարտյալների պատժի կրման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն ունեցող դատապարտյալներին հանդիպելու նպատակով։

ՙԵՐԿՐԱՊԱՀԸ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅՆ Է...՚

Տարիներ առաջ ՀՀ պաշտպանության  նախարար Սերժ Սարգսյանը, գնահատելով 5-րդ մոտոհրաձգային կամավորական  բրիգադի դերն ու բնութագրելով Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, իր խոսքի մեջ շեշտել  է. ՙՄանվել Գրիգորյանը մեր այն գեներալներից է, մեր Զինված ուժերի այն ղեկավարներից, առանց որոնց վաստակի մեր Զինված ուժերը չէին լինի այնպիսին, ինչպիսին կան։

ԵՎ ՆԱ ԳՏԱՎ ԻՐ ՀՈԳՈՒ ԳՈՐԾԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի վերջին տասնօրյակում Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Տողի (Հադրութի շրջան) արվեստի դպրոցի հաշվետու համերգ-ցուցահանդեսը՝ նվիրված կրթամշակութային օջախի 10-ամյա հոբելյանին։

Subscribe to this RSS feed