[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 15 Հուլիսի 2016

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով՝ հուլիսի 15-ին երկօրյա այցով Արցախ են ժամանել ՀՀ ՙՆորք Մարաշ՚ բժշկական կենտրոնի մի խումբ սրտաբաններ, ովքեր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում և ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում կատարում են հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն։ 

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արցախի ժուռնալիստների միությունը մեկ անգամ չէ, որ արձագանքել է շրջանային թերթերի հիմնախնդիրներին։ Հուլիսի 12-ին կազմակերպության նորաբաց գրասենյակում լրագրողների հետ անդրանիկ հանդիպումը՝ շրջանային թերթերի խմբագիրների մասնակցությամբ, առկա հրատապ խնդիրների լուծմանն էր վերաբերում։ 

ԱՐՑԱԽԸ ՆՐԱ ՄԵՋ Է

Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում օրերս տեղի ունեցած հուշ-երեկոն նվիրված էր ապրիլյան պատերազմի նահատակներից մեկի՝ Օնիկ Գրիգորյանի անմար հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը, բարձրաստիճան սպաներ,  հարազատներ, ասկերանցիներ։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ

Սկսվել է ամառային զորակոչը, և 18-ը լրացած շատ տղաներ պատրաստ են համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը: Քաշաթաղի զինկոմիսարիատից արդեն երկրորդ անգամ շրջանի տարբեր համայնքներից նորակոչիկներ մեկնեցին բանակ:

Դիտարկում

Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ իմ հոդվածից հետո ոմանք, ցանկանալով արդարացնել իրենց անգործությունն ու լռությունը, փորձելու են ինձ մեղադրել քաղաքական պահի ոչ լրիվ ընկալման կամ ավելորդ լավատեսության ու հուզականության մեջ։

ՏԱՐԲԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Այսօր հայրենական փորձագետները լայնորեն քննարկում են Փարիզում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ենթադրյալ հանդիպման հեռանկարները, ինչպես նաև կանխատեսումներ անում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ակտիվ գործողությունների հնարավոր վերսկսման շուրջ՝ հաճախ ադրբեջանական կողմից նոր ագրեսիայի հավանականության բարձր աստիճանը կապելով այն բանի հետ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին։

Subscribe to this RSS feed