[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Հուլիսի 2016

ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՙՏԱՎԻԹՅԱՆ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

 

 

 

Հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի և դիվանագիտության դպրոցի ՙՏավիթյան՚ հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին, հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամի գլխավորությամբ։ 

Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է ՄՆԱՑԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ

 1992–1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎԸ շատ է ափսոսում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ  հետաքրքրված շատ քաղաքագետներ ու փորձառու լրագրողները չեն հիշում այն կարևոր փաստաթուղթը, որի հիման վրա 1994 թվականի մայիսի 12-ից Ղարաբաղի շուրջ  ձեռք է բերվել հաշտություն։

ՔԱՐԱԳԼՈՒԽ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԳՅՈՒՂ

Մենք բազմիցս գրել ենք, որ Հադրութի շրջանի հարավային մասում գտնվող՝ 1991-ին ավերված Քարագլուխ գյուղը վերականգնման գործընթացի մեջ է։ Հիշեցնենք, որ գործընթացն այդ ապահովում է ծննդով նույն այդ գյուղից Բորիս Աթայանցի և նրա որդի՝ պետերբուրգաբնակ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի կողմից:

ՙԼՐԱՏՈՒ՚-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

Ընթերցողի սեղանին է Ստեփանակերտի  Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտական հոդվածների ՙԼրատու՚ պարբերականի հերթական  թողարկումը. ի դեպ, այն հրատարակվում է 2006 թվականից՝ ՄՄՀ-ի և ԵրՊՀ-ի գիտական խորհուրդների համատեղ որոշմամբ։

Tert.am: Ոստիկանությունը հորդորում է երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի. հայտարարություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա և հավաքների մասնակիցներին հորդորում է երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի։

Subscribe to this RSS feed