[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

DSC00421.JPGՄարտի 3-19-ը կայացած առաջնությանը մասնակցեցին շուրջ 120 մարզուհիներ։ Այն անցկացվեց երկու տարիքային խմբերով՝ 1998-1999թթ. և 2000-2001թթ. ծնված աղջիկների միջև։ Ստեփանակերտի հ. 1 և հ. 7 հիմնական դպրոցների մարզադահլիճներում անցկացված մրցումներին մասնակցեցին Հանրապետական մանկապատանեկան և Ստեփանակերտի քաղաքապետարանի  մարզադպրոցների 10 թիմեր՝ յուրաքանչյուրում՝ 12 հոգի։
Առաջնությունն անց է կացվել շրջանաձև եղանակով՝ մեկ շրջանով, 3 խաղափուլից։ Թիմերի տեղերը որոշվել են միավորների առավելագույն քանակով։ Հաղթանակի համար տրվել է 1 միավոր։ 
Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարեն Մելքումյանի խոսքերով՝ ի հայտ եկած լավագույն մարզուհիները կհամալրեն ԼՂՀ աղջիկների հավաքականը։ 
Գարնան առաջին ամսվա ընթացքում կայացած աղջիկների վոլեյբոլի մրցումների արդյունքներով՝ 1998-1999թթ  ծնվածների միջև (մարտի 3-7) 1-ին տեղը գրավել է ՙԿայծակ՚ (Հանրապետական  մարզադպրոց)  թիմը, 2-րդ տեղը՝ ՙԱմարաս՚ (Հանրապետական մարզադպրոց) և 3-րդ տեղը՝ Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի ՙԿարին՚ թիմը։ 2000-2001թթ. ծնվածների միջև մարտի 10-19-ը կայացած բաց առաջնության արդյունքներով՝ 1-ին տեղը  զբաղեցրել են ՙՆիկա՚  (Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց), 2-րդ տեղը՝ ՙԱրցախ՚ (Հանրապետական մարզադպրոց) և 3-րդ տեղը՝ ՙԿայծ՚ (Ստեփանակերտի մարզադպրոց) թիմերը։ 
Առաջնության գլխավոր մրցավար Մելորա Մնացականյանի պարզաբանմամբ՝ մրցումներն անցել են   կազմակերպված, աղջիկներն իրենց դրսևորել են բավական ակտիվ, ցուցադրել լավ խաղ։ Կարևորելով նման միջոցառումների անցակցումը՝ Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությունն առանձին շնորհակալություն հայտնեց Ստեփանակերտի  հ.1 և  հ.7 հիմնական դպրոցների տնօրեններ Ռոմելա Դադայանին և Անահիտ Պողոսյանին՝ մրցումներին աջակցելու համար։ 
Առաջնության առաջին, երկրորդ, երրորդ մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են  Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի պատվոգրերով։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ